Ուկրաինացի լրագրող Դիմիտրի Գորդոնին արգելել են մուտք գործել Վրաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+15.09 oC

Ուկրաինացի լրագրող Դիմիտրի Գորդոնին արգելել են մուտք գործել Վրաստան

19:08 27.10.2021

Ուկրաինացի լրագրող Դիմիտրի Գորդոնն այսօր առավոտյան Կիևից ինքնաթիռով ժամանել է Թբիլիսի, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Հաղորդում է Aliq Media-ն։

«Մեկ ժամ առաջ ժամանեցի Թբիլիսի, այս ամբողջ ընթացքում անձնագրումս կնիքի էի սպասում։ Հենց նոր ինձ պաշտոնապես ասացին, որ ինձ արգելում են մուտք գործել Վրաստան։ Պատճառը չի նշվում։ Ես այս փաստը միանշանակ կապում եմ այն բանի հետ, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ Ռուսթավի բանտում կազմակերպելու իմ հանդիպումը Միխեիլ Սաակաշվիլիի հետ»,- գրել է Գորդոնը՝ ընդգծելով, որ կատարվածը միջազգային սկանդալ է և ամոթալի Վրաստանի կառավարության համար։

Ըստ տեղեկությունների՝ Դիմիտրի Գորդոնից բացի, Վրաստան մուտք գործել թույլ չեն տվել նաև Գորդոնի կնոջը՝ Ալիսիա Բացմանին, Միխեիլ Սաակաշվիլիի գրասենյակի ղեկավար Մարիա Բարաբասումին և նրա տեղակալ Եվգենի Սուշենկոյին, որոնք Թբիլիսի էին գալիս Գորդոնի համաժողովին մասնակցելու համար։

Ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինացի փաստաբան Եվգենի Գրուշովեցին ևս թույլ չէին տվել մուտք գործել Վրաստան։

Իսկ Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան ասել էր, որ իրենց 40 րոպե սպասեցրել են և միայն որոշակի զանգերից ու սպառնալիքներից հետո են թույլ տվել հատել սահմանը։

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին ասել է, որ ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի մասին նախնական ծանուցում չեն ստացել, քանի որ նա սովորական քաղաքացի է և ոչ թե պատվիրակության անդամ։

«ԱԳՆ-ն ոչ մի ծանուցում չի ստացել, փաստաթուղթ չկա։ Նախ՝՝ ինչու պետք է լիներ, Գորդոնը սովորական քաղաքացի է։ Երբ պատվիրակությունը գալիս է, այդ ժամանակ ենք ստանում։ ԱԳՆ-ում նման տեղեկություն կամ փաստաթուղթ չի եղել, ուստի ես տեղյակ չեմ»,- ասել է Դավիթ Զալկալիանին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ չի արձագանքել այս միջադեպերին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP