13:33 28.10.2021
Օֆլայն խանութների թրաֆիկի նվազման պատճառով շուկայավարները դիմել են Google-ին՝ իրենց արտադրանքը գովազդելու համար:
Google կորպորացիան հայտարարել է եկամուտների ամենաբարձր աճը երրորդ եռամսյակում՝ վերջին 14 տարվա ընթացքում։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, գրում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ ընկերությունը մեկ տարում այնպիսի եռամսյակային աճ է ցույց տվել, որը որոնողական «հսկան» սովորաբար գրանցում էր երկու տարվա ընթացքում։
Այսպիսով, կոորպորացիայի հասույթն աճել է 41%-ով՝ հասնելով 65,12 մլրդ դոլարի, ընկերության շահույթը կազմել է 21,03 մլրդ դոլար։
«Համաճարակը վերափոխել է Google-ի հիմնական գովազդային բիզնեսը. փոքր ընկերությունները ներդրումներ են կատարել թվային գովազդում, որն ուղղված է առցանց գնորդներին: Մինչ օֆլայն խանութների թրաֆիկը նվազում է, շուկայավարները դիմել են Google-ին՝ իրենց արտադրանքը գովազդելու համար», – ասվում է այնտեղ:
Նշվում է, որ YouTube-ում գովազդից ստացված եկամուտը եռամսյակի վերջում աճել է 43%-ով՝ հասնելով 7,21 մլրդ դոլարի, ընկերության ընդհանուր եկամուտը գովազդից կազմել է 53,13 մլրդ դոլար, իսկ որոնողական գովազդը կազմել է 37,9 մլրդ դոլար։
Google Cloud ստորաբաժանումը, որը ներառում է վերլուծության հարթակներ և համագործակցության գործիքներ, ինչպիսիք են Google Docs-ը, աճել է 45%-ով՝ հասնելով 4,99 միլիարդ դոլարի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Facebook-ն առաջիկա տարիներին կվերակազմավորի իր աշխատանքը՝ նկատի ունենալով երիտասարդ լսարանը։
14:41 25.06.2025
«Չելսիի» հարձակվողը որակազրկվել է14:33 25.06.2025
Դավթաշեն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին, 2-րդ և 3-րդ թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:23 25.06.2025
ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում ենՀունիսի 24-ին Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված […] ...
14:15 25.06.2025
«Բենֆիկան» հաղթել է «Բավարիային»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բենֆիկան» 1-0 հաշվով հաղթել է «Բավարիային»։ Հաղթանակի շնորհիվ Բրունու Լաժեի թիմը շրջանցել է «Բավարիային» ու 7 միավորով խմբում առաջին տեղը զբաղեցրել։ Մյունխենյան ակումբը 6 միավորով երկրորդն է։ Երկու ակումբներն էլ 1/8 եզրափակիչում են։ Խմբի մյուս խաղում մրցում էին «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա) և «Բոխա Խունիորսը» (Արգենտինա)։ Հանդիպումը, […] ...
14:03 25.06.2025
Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցովԿանադան, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում չէ, կարող է միանալ Եվրամիությանը, քանի որ սահմանակից է Արկտիկայի հատվածով: Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որին նա հրավիրված էր: «Գիտեք, ինձ նախկինում հարցրել են Կանադայի՝ ԵՄ-ին միանալու ցանկության մասին: Մենք ողջունում ենք մեր բոլոր […] ...
13:56 25.06.2025
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկություն են իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որից հետո նրան ձերբակալել են և տարել քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան […] ...
13:55 25.06.2025
Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվելՖորմուլա 1-ի ղեկավարները մեծացնում են իրենց ազդեցությունը ավտոմոտոսպորտում, հայտնում է Тhe Race-ը: Liberty Media-ն սկզբունքային համաձայնության է հասել MotoGP-ի ղեկավարների հետ՝ մոտոսպորտային սերիան գնելու հարցում: Ամերիկյան կազմակերպության գործադիր տնօրեն Դերեկ Չանգը հայտնել է, որ եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել գործարքին, որն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից: Liberty-ն կգնի բաժնետոմսերի 84 տոկոսը Dorna Sports ընկերությունից: Սերիայի գործադիր […] ...