10:55 18.07.2018
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանը, չնայած երիտասարդ տարիքին, բավական հարուստ փորձ ունի ավիացիայի ոլորտում: Ծնվել է Երևանում, ապա ընտանիքի հետ միասին տեղափոխվել Դանիա: Ավիացիայի ոլորտում աշխատել սկսել է 19 տարեկանից. Կոպենհագենի օդանավակայանում ուղևորների գրանցման կետում կրտսեր աշխատակիցներից էր:
«Ռուսերեն փաստաթղթեր էի թարգմանում Կոպենհագենի օդանավակայանում, ուղեկցում էի առանց ծնողներ ճամփորդող երեխաներին դեպի օդանավ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է Ռևազյանը՝ կատակելով՝ օդանավակայանների հետ կապված ամեն ծակուծուկ գիտի:
Կոպենհագենի օդանավակայանում չորս տարի աշխատելուց հետո Տաթևիկը գրել է իր՝ «Կառավարության ազդեցությունը օդանավակայաններում» թեզը, որում համեմատել է Կոպենհագենի օդանավակայանը «Զվարթնոց» օդանավակայանի հետ:
«Հենց այդ ընթացքում էլ ծանոթացա քաղավիացիայի նախկին պետի՝ Սերգեյ Ավետիսյանի հետ: Իսկ մինչ այդ՝ 2012թ.-ին, իմ հրավերով ծրագրի շրջանակներում Հայաստան եկավ շուրջ 30 ուսանող, որի ժամանակ էլ ծանոթացա «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի հետ և օդանավակայանում ուսանողների համար իրականացվեց ճանաչողական այց: Այնուհետև աշխատանքի անցա «Մոմոնդո» գրուպում. Դա ցանց է, որտեղ զբաղվում էի ավիատոմսերի գների համեմատությամբ և որտեղից էլ մեծ փորձ ձեռք բերեցի ավիատոմսերի գների իջեցման, կազմման և այլ հարցերի հետ կապված»,-հավելել է նա:
Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահը Հայաստան եկավ սեպտեմբերին՝ մի հետաքրքիր նախաձեռնությամբ: Նրա շնորհիվ Հայաստանում բացվեց ՏՏ ոլորտում ավիացիայի հետ կապված 2017 թվականի ամենահետաքրքիր ստարտափներից մեկի ինժեներական գրասենյակը:
«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ես համագործակցության առաջարկներ արեցի ներկայիս կառավարության անդամներին, ցանկանում էի կիսվել ավիացիայի ոլորտում ունեցած իմ փորձով, բայց աշխատանքի անցնելու ակնկալիք չունեի»,-ասել է Ռևազյանը՝ հավելելով, որ ի սկզբանե համոզված չէր, որ ցանկանում է ՏՏ ոլորտը փոխարինել այս ոլորտով:
«Ես ընդհանրապես պետական կառույցներում չեմ աշխատել, միայն համագործակցել եմ: Կարծում էի, որ ոչ դինամիկ աշխատանք է, բայց հետո, երբ եկա, լրիվ ուրիշ տպավորություն ստեղծվեց: Զգացվում է, որ թիմը շատ ուժեղ է: Խնդիրներ շատ կան ոլորտի հետ կապված, բայց առաջին հայացքից կարող եմ ասել, որ կառույցը շատ լավ է աշխատում»,- ընդգծել է կոմիտեի նախագահը:
Աշխատանքի անցնելուց հետո առաջին քայլը, որ ուզում է անել կոմիտեի նախագահը, Հայաստանն աշխարհի քարտեզի վրա տեսանելի դարձնելն է: «Դրա ամենալավ եղանակներից մեկը Հայաստան հայտնի բլոգերներ հրավիրելն է, ինչը և արդեն նախաձեռնել ենք տուրիզմի կոմիտեի հետ միասին: Երկրորդ կարևորագույն գործը, որ պետք է արվի, համոզել ավիաընկերություններին, գալ Հայաստան»,- նշել է նա:
Տաթևիկ Ռևազյանը չորս լեզվի է տիրապետում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, դանիերեն, հասկանում է շվեդերեն և նորվեգերեն լեզուները: Գրապահարանում ավիացիայի զարգացմանը վերաբերող գրքեր են: Ինչպես ինքն է ասում՝ դա իր հիվանդությունն է:
Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահը փոփոխություններ է պատրաստում կատարել ոչ միայն ավիացիայի ոլորտում, այլև իր նոր աշխատասենյակում:
«Ես դեռ այն չեմ ձևափոխել, բայց ցանկանում եմ ավելի վառ և գունեղ դարձնել»,- ընդգծել է Ռևազյանը, ում աշխատասենյակում արդեն տեղ էին գտել աշխարհի քարտեզն ու քաղավիացիայի զարգացման մասին պատմող գրքերը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...