Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով վկաներ են հարցաքննվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.86 oC

Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով վկաներ են հարցաքննվել

19:38 29.10.2021

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին, Գյումրիի Սլաբոտկա թաղամասում։ Կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Դատավարությունը վկաների քննության փուլում է։ Վկաներից առաջինը, որն այսօր դատարան էր հրավիրվել, Գյումրիի շտապօգնության կայանի բժշկուհին էր։ 2018-ի դեկտեմբերի 2-ի առավոտյան նա է շտապօգնության բրիգադի կազմում օգնության հասել ծեծի ենթարկված Ջուլիետա Ղուկասյանին։ Նա նշել է, որ դեպքի վայրում Ջուլիետա Ղուկասյանի գիտակցությունը տեղում է եղել։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա դեպքի մասին ոչինչ չի պատմել։

«Հասել ենք դեպքի վայր և տուժողին տեսել ենք տարածքի աստիճանավանդակին նստած։Կային բազմաթիվ վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում։ Իրականում տուժողի վիճակը շատ ծանր էր։ Ցավերն այնքան ուժեղ էին, որ ես հարցեր չեմ տվել։ Բերանը բացել փակելուց ցավերն ուժեղանում էին»,- իր ցուցմունքում նշել է վկա Էլիզաբեթ Ղումարյանը։

Հաջորդ վկան Գյումրիի գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցն էր։ Նա նախաքննական ցուցմունքում նշել է, որ այդ օրը 3 ռուս երիտասարդներ են իրենց ակումբում եղել և գտնվել են ոչ սթափ վիճակում։ Վկայություն են տվել նաև ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի հորաքույրը և նրա ամուսինը։ Նրանք պատմել են, թե դեպքի օրը Ռազգիլդեևը երբ և ինչ վիճակում է վերադարձել տուն։

«Անդրեյն այդ օրը ընկերների հետ ժամանակ անցկացնելու դուրս եկավ, ինձ էլ հրավիրեց, բայց ես տանը մնացի։ Դեռ լույսը չէր բացվել, որ վերադարձավ։ Հարցրի, թե արդյո՞ք ամեն ինչ նորմալ է։ Դրական պատասխան ստանալուց հետո գնացինք քնելու։ Նա տանից դուրս էր եկել սթափ, կոկիկ հագնված, իսկ երբ վերադարձավ արտաքինն էլի նույնն էր, միայն թե խմած էր»,- նշել է վկա Ալեքսանդր Կուզնեցովը։

Գործով վկաներից մեկը մահացել է, իսկ դեպքի օրը Ռազգիլդեևի հետ եղած ընկերները 2019-ին հատել են Հայաստանի սահմանը։ Այս մասին ոստիկանությունը համապատասխան տեղեկություն է ներկայացրել դատարանին։ Այսքանով վկաների քննությունն ավարտվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

09:20 04.08.2025

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

Կանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

09:10 04.08.2025

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

09:05 04.08.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

Օգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 04.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP