23:20 29.10.2021
ԱՄՆ հետախուզական հանրությունը չի կարծում, որ նոր կորոնավիրուսը ստեղծվել է որպես կենսաբանական զենք։ Այս մասին ասված է զեկույցում, որը հրապարակվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի կայքում։
«Մենք կարծում ենք, որ վիրուսը չի մշակվել որպես կենսաբանական զենք», – ասվում է փաստաթղթում:
Երկրի հետախուզական գերատեսչությունների մեծ մասը նաև կարծում է, որ վիրուսը, հավանաբար, գենետիկորեն չի փոխվել: Դրա հետ մեկտեղ երկու հետախուզական գերատեսչություններ կարծում են, որ նման գնահատականների համար տվյալները բավարար չեն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը խոստովանել էր, որ չունի բավարար տեղեկատվություն, որպեսզի պարզի, թե արդյոք կորոնավիրուսը բնական երևույթ է, թե Ուհանի լաբորատորիայից արտահոսքի հետևանք է:
Ամիսներ առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի անդամ, հանրապետական Մայքլ Մաքքոլը հրապարակել էր զեկույց, որը սատարում է կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին տեսությունը:
ՄԱԿ-ը կոչ էր արել Չինաստանին և մյուս երկրներին համագործակցել ԱՀԿ-ի՝ COVID-19-ի ծագման հետաքննության հարցում:
Հիշեցնենք, որ ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը հայտարարել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած ծրագիրը կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության երկրորդ փուլի մասով պարունակում է ձևակերպումներ, որոնք չեն հարգում գիտությունը, Չինաստանը չի հետևելու դրան:
Նույն օրը Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հիասթափված է ԱՀԿ-ի հետաքննության երկրորդ փուլին մասնակցելուց Չինաստանի հրաժարումից։
Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման ուսումնասիրման երկրորդ փուլին և թափանցիկություն է ակնկալում ՉԺՀ-ի իշխանություններից: Նա նշել է, որ առաջին փուլը բախվել է որոշակի խնդիրների։ Դրանցից մեկը նա անվանել է «տվյալների հասանելիությունը, հատկապես համաճարակի մեկնարկի մասին տվյալներին»։
Գեբրեյեսուսը նաև չէր բացառել, որ կորոնավիրուսի տարածումը կարող էր «լաբորատորիայում արտակարգ պատահարի» հետևանք լինել: Ի պատասխան դրան՝ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ ԱՀԿ-ի փորձագետները հետազոտությունների նոր փուլի ընթացքում ավելի մեծ ուշադրություն կդարձնեն այն տեսությանը, որ կորոնավիրուսը բերվել է Ուհան սառեցված մթերքների հետ, այլ ոչ թե հայտնվել լաբորատորիայից արտահոսքի հետևանքով:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը08:20 23.06.2025
Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակումԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...
08:10 23.06.2025
Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածիցՀունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...
08:00 23.06.2025
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհՀունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...
23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...