19:05 30.10.2021
Շիրակի մարզի ջրամբարները գնում են ձմեռացման։ Սա նշանակում է, որ ոռոգման սեզոնը գրեթե ավարտված է, իսկ ջրամբարներում մնացել է այնքան ջուր, որքան անհրաժեշտ է կենդանական աշխարհի պահպանության և տեխնիկական վիճակի ապահովման համար։ Այս տարին երաշտային էր, ամռանը ջուրը գյուղացիական տնտեսություններին չբավականացրեց։ Շղթայաբար նաև ձմեռացման ջրամբարները գնում են ավելի քիչ ջրի պաշարով՝ նախորդ տարվա համեմատ։
«Շիրակ» ջրօգտագործողների ընկերության ենթակայության 3 ջրամբարներում՝ Կառնուտում, Վարդաքարում ու Սառնաղբյուրում ջուրը մեռյալ ծավալին դեռ չի հասել, բայց մոտ է այդ ցուցանիշին։
«Ջրի ծավալները ձմեռացման գնալու համար բավարար են։ 2 մլն 240 հազար խորանարդ մետր ջուր ունենք Կառնուտի ջրամբարում, 410 հազար՝ Սառնաղբյուրի ջրամբարում, իսկ Վարդաքարի ջրամբարում 400 հազար խորանարդ մետր ջուր կա։ Մեռյալ ծավալը Կառնուտի համար 800 հազար է, Սառնաղբյուրի և Վարդաքարի ջրամբարների համար՝ 200 հազար խորանարդ մետր»,- SHANTNEWS-ին ասել է « Շիրակ» ՋՕ ընկերության փոխտնօրեն Մանվել Նահապետյանը։
Շիրակի մարզում ոռոգման սեզոնը սկսվում է մայիսին, ամփոփվում` նոյեմբերի կեսին։ Այսինք, հիմա դեռ քիչ քանակության, բայց ոռոգման ջուր բաց է թողնվում։ Ախուրյանի տարածաշրջանի գյուղերը ոռոգում են աշնանացան ցորենի ցանքերը։ Ոռոգման ջրի պահանջարկն այս սեզոնին շատ քիչ է։ Այսինքն, մինչև ձմեռացում ջրամբարներում ջրի քանակը քիչ փոփոխության կենթարկվի։
Այս տարի ոռոգման սեզոնին ջուրը չբավականացրեց։ Տարին երաշտային էր, եղած ջուրը ոչ արդյունավետ օգտագործելու մեղադրանքներ էին հնչում։ Կառնուտի ջրամբարի թողունակությունը 23 մլն խորանարդ մետր է, տեխնիկական վիճակը թույլ է տալիս կուտակել մինչև 18 մլն խորանարդ մետր, բայց անգամ այս ցուցանիշին ամռանը Կառնուտում ջուրը չհասավ։
Տեղումներ նաև հիմա չկան։ Ջրօգտագործող ընկերության մասնագետներն են նշում՝ աշունը ևս երաշտային է։ Ջրի պակասի շղթայական հետևանքն այն է, որ նաև ձմեռացման ջրամբարները գնում են, նախորդ տարվա համեմատ, ավելի քիչ ջրի պաշարով։ Կառնուտի ջրամբարը, ըստ մասնագետի, անցած տարի 4-5 մլն խորանարդ մետրով է գնացել ձմեռացման, այս տարի` ընդամենը 2 մլն խորանարդ մետր ջրով։ Երաշտին նաև գումարվում են ջրակորուստները, որոնք տարեցտարի ավելանում են։
«Պլատինայի ներքևի հատվածում նստվածքներ ունենք, անզեն աչքով էլ երևում է, որ թաղանթները լրիվ բացված են։ Հետևանքում՝ ջրակորուստներ են։ Վերանորոգման կարիք կա ջրամբարում։ Կարելի է ասել վերջ՝ ջրամբարն արդեն գնում է ձմեռացման։ 2մլն 240 հազար խորանարդ մետր ջուր ունենք։ Նախորդ տարիներին 4-5 մլն խորանարդ մետրով էինք գնում ձմեռացման»,- SHANTNEWS-ին ասել է Կառնուտի ջրամբարի պետ Արմեն Հովհաննիսյանը։
Հիմա ջրատարներն ուսումնասիրում են՝ գարնանը նորից նորոգումներ կատարելու համար։ Մասնակի նորոգումները գրեթե ամենամյա են։ Կորուստներով ու քայքայված տաշտակներով հիմա էլ դեռ Կառնուտի ջրամբարում ջրի մուտքեր կան։ Կառնուտի համար դոտացիոն է Արփիի ջրամբարը, որտեղից ջրթող այլևս չի կատարվում։ Քիչ քանակության ջուր Աշոցքի ու Ամասիայի սարերից Կառնուտ հասնում է Ախուրյան գետով։
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներինՎերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...
09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...