Ցանկանում եմ մեր առաջ խնդիրներ դնենք, ունենանք վճռականություն՝ հատել մեկնարկ կոչվող գիծը և ի վերջո հասնել նպատակակետին. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Ցանկանում եմ մեր առաջ խնդիրներ դնենք, ունենանք վճռականություն՝ հատել մեկնարկ կոչվող գիծը և ի վերջո հասնել նպատակակետին. վարչապետ

19:13 30.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ մարզաձևի` սիրողական կրոսավազքի մրցաշարի մրցանակաբաշխության արարողությանը:

Կրոսավազքն անցկացվել է Երևան-Էջմիածին ճանապարհին, որին մասնակցել են շուրջ 1500 քաղաքացիներ տարբեր տարիքային խմբերում` 15-17 տարեկան աղջիկներ և տղաներ, որոնք հաղթահարել են 3 կմ, 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, որոնք վազել են 10 կմ, և 36 տարեկանից բարձր տարիքի կանայք ու 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ, որոնց վազքի երկարությունը նույնպես 10 կմ էր:

Տարբեր տարիքային խմբերում հաղթողներին մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Վարչապետը պարգևներ է հանձնել նաև կանանց և տղամարդկանց մրցավազքին մասնակցած ամենատարեց վազորդներին՝ 73-ամյա Շուշանիկ Պողոսյանին և 79-ամյա Խաչատուր Փրխոյանին:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է մրցաշարի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին, մասնակիցներին և արձանագրել, որ այս մրցաշարը նույնպես կարող ենք համարել կայացած:

«Այս ընթացքում անընդհատ մի հարցով էի հետաքրքրվում, թե քանի քաղաքացի է մասնակցելու հայտ ներկայացրել: Այդ հարցի պատասխանն ինձ անհրաժեշտ էր ոչ թե որպես վիճակագրություն, այլ հասկանալու՝ արդյոք այս նախաձեռնությունն անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիներին: Այն փաստը, որ այսօր 1500-ից մասնակից ենք ունեցել՝ տալիս է այդ հարցի պատասխանը. այո, այս նախաձեռնությունն անհրաժեշտ է քաղաքացիներին: Ճիշտ է՝ մրցաշարը կոչվում է «Վարչապետի գավաթ», բայց կարծում եմ ակնհայտ է, որ այն կառավարության անդամների համար չենք անցկացնում, այլ անցկացնում ենք ՀՀ քաղաքացիների և ոչ միայն նրանց համար, որովհետև ուզում ենք մեր հայրենակիցներին աջակցել, խթանել, որպեսզի նրանք իրենց առաջ խնդիրներ դնեն և լուծեն դրանք:

Երբ անցնում էի այս ճանապարհը՝ արձանագրեցի, որ կարևոր է ոչ միայն մարզաձևը, սպորտը, այլև բովանդակությունը: Ցանկանում եմ այստեղ ուշադրություն դարձնել բովանդակության վրա, որովհետև մարդը հայտ է ներկայացնում, խնդիր դնում իր առաջ, հատում է գիծը, որը կոչվում է մեկնարկ, հաղթահարում է արգելքը՝ տվյալ դեպքում ճանապարհը և լուծում իր առաջ դրած խնդիրը, հասնում իր նպատակակետին և հատում մյուս գիծը, որտեղ գրված է վերջնարկ: Ուզում եմ, որ մեր երկրի կյանքը կազմակերպվի հենց այս տրամաբանությամբ՝ մենք մեր առաջ խնդիրներ դնենք, ունենանք համարձակություն և վճռականություն՝ հատել մեկնարկ կոչվող գիծը և ունենանք հետևողականություն, վճռականություն, ուժ, կամք՝ հաղթահարել ճանապարհը և ի վերջո հասնել նպատակակետին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արձագանքել են այս նախաձեռնությանը և հավելել, որ այն լինելու է շարունակական: Կառավարության ղեկավարի խոսքով՝ տարվա ընթացքում ունենալու ենք առնվազն 4 այսպիսի մրցաշար՝ մրցանակային հիմնադրամներով: Վարչապետը տեղեկացրել է, որ արդեն ունենք մասնակից, ով վերջին երկու ամսվա ընթացքում 1 մլն դրամից ավելի մրցանակ է ստացել:

«Առաջիկայում անցկացվելու է նաև սեղանի թենիսի մրցաշար, իսկ լողի մրցաշարը կկազմակերպվի հաջորդ ամռանը՝ Սևանա լճում: Այս մրցաշարերն այս տարի նվիրված են Հայաստանի 30-ամյակին և դրանցով պիտի ի ցույց դնենք մեր նվիրվածությունը մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը, մեր անկախությանը: Մենք պետք է կարողանանք առաջադրել խնդիրներ, հաղթահարել ճանապարհը և հասնել նպատակակետին: Այսօր ընդգծվում է այս փիլիսոփայությունը և հայեցակարգը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Առաջին տարիքային խմբի մրցանակակիր տղաները և աղջիկները ստացել են համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղեր գրավածների համար` 75 հազարական դրամ, 11-20-րդ տեղերի համար` 50 հազարական դրամ: Բացի դրանից՝ մրցաշարի 3 տարիքային խմբերում 1-3-րդ տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

«Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացման նպատակը հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի խրախուսումը:

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-ին տեղի էր ունեցել նաև «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի մրցաշարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

15:29 29.06.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

15:22 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)՝ հաղթահարով […] ...

Պակիստանում երկրաշարժ է տեղի ունեցել

15:20 29.06.2025

Պակիստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Պակիստանում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով 22:24-ին (կիրակի օրը՝ Մոսկվայի ժամանակով 01:24-ին)՝ Դերա Ղազի Խան քաղաքից 78 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որի բնակչությունը կազմում է 236 հազար մարդ: Էպիկենտրոնը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

15:00 29.06.2025

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում վաստակել է 51,7 միլիոն դոլար, հայտնում է The Athletic-ը։ Անգլիական գրանդը նման եկամուտ ունեցել է մրցաշարի G խմբում իր բոլոր խաղերը հաղթելու շնորհիվ։ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 51,7 միլիոն դոլար «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 48,4 միլիոն դոլար «Բավարիա» […] ...

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

14:50 29.06.2025

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Այս մասին «Պրվա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի ոստիկանության տնօրենի օգնական Դեյան Լուկովիչը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը մտադիր է 35 միջնորդություն ներկայացնել քրեական հանցագործությունների և 22-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։ «Մենք շարունակում ենք պարզել բոլոր հանգամանքները, հաստատել փաստական ​​պատկերը և […] ...

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

14:30 29.06.2025

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

Ուկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական ​​պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական ​​պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...

BACK_TO_TOP