18:39 03.11.2021
Շիրակի մարզի բնակչության 25 %-ը ստացել է քովիդի դեմ պատվաստանյութի առաջին չափաքանակը, երկրորդ չափաբաժինն ընդունածների թիվն ավելի պակաս է։ Սա կորոնավիրուսի դեմ պատվաստումների Շիրակի մարզի վիճակագրությունն է, որն աճել է հոկտեմբերի 14-ից հետո, երբ սկսվեց կիրառվել պատվաստումների կամ թեստավորման պայմանը։
«Գյումրի» բժշկական կենտրոնի նախամուտքում քովիդի դեմ պատվաստման նոր կենտրոն է գործում, ամեն օր հերթապահում է բժիշկների խումբ։ Նույն բրիգադն է, որն ամիսներ շարունակ աշխատում էր Գյումրիի կենտրոնական հրապարակի պատվաստումների շարժական կետում։ Եղանակներն այլևս թույլ չեն տալիս պատվաստող բժիշկներին բացօթյա աշխատել:
Պատվաստումների շարժական կետը նոր հասցեում դեռ շատ այցելուներ չունի։ Պատվաստվել ցանկացողերի թվի դինամիկան ոչ մի կանոնի չի ենթարկվում։ Մեկ օրվա տարբերությամբ այդ թիվը կարող է աճել կամ նվազել տասնապատիկ։
«Մշտապես չունենք բոլոր պատվաստանյութերը։ Այն օրերին, երբ պոլիկլինիկաներում բոլոր տեսակի պատվաստանյութերը լինում են, նաև մարդկանց հոսքն է մեծ լինում։ Եթե մշտական այդ վիճակը պահպանվի, որ բոլոր պատվաստումներից առկա լինի, պատվաստվողները ավելի շատ կլինեն»,- SHANTNEWS-ին ասել է բժիշկ-թերապևտ Կարապետ Ալեքսանյանը։
Պատվաստանյութերի տարբեր տեսակների պակասը պարբերաբար պոլիկլինիկաներում զգացվում է։ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի իմունիզացիայի պատասխանատուն բացատրում է՝ սա պայմանավորված է պատվաստանյութերի այս կամ այն տեսակի նկատմամբ մեծ պահանջարկով։ Իսկ որ պատվաստվողների թիվը մեծացել է, սա փաստում են թվային տվյալները։
«18-ից բարձր ազգաբնակչության մոտ 25 %-ն առաջին չափաբաժինն է ստացել, երկրորդ չափաբաժինը ստացածները կազմում են 14%։ Շատ կարևոր է, որ առաջին չափաքանակն ընդունածների բարձր տոկոսի հասնենք, որովհետև հենց առաջին դոզայից բավական բարձր արդյունք է գրանցվում իմունիտետի առումով։ Իմունիտետի ձևավորումը կապված է ոչ միայն պատվաստանյութի հետ, այլև մարդու իմունային համակարգի։ Նայած ինչ վիճակում է գտնվում իմունային համակարգը, և, իհարկե, կգտնվեն մարդիկ, որոնք կհիվանդանան միջին և թեթև ձևերով»,- SHANTNEWS-ին ասել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի իմունիզացիայի պատասխանատու Սոնա Ոսկանյանը։
Միայն 400 մարդ պատվաստվել է Գյումրիում հայտարարված պատվաստման օրվա ընթացքում։ Հանրապետությունում հասանելի է 5 տեսակի պատվաստանյութ։ Դրանից յուրաքանչյուրը, ըստ մասնագետի, նվազեցնում է հիվանդության բարդությունների և մահվան ելքերի հավանականությունը։
Մասնագետն է նշում՝ ինչքան շատ լինեն պատվաստվածները, այնքան ծանր դեպքերը քիչ կլինեն, հետևաբար, նաև առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունից հնարավոր կլինի խուսափել։ Այժմ բուժհաստատություններն արդեն իսկ աշխատում են մահճակալների գրեթե 100%-անոց ծանրաբեռնվածությամբ։
Ծանր ու միջին ծանրության հոսպիտալացվածների թվում նաև երեխաներ են։ ՀՎԿԱԿ մասնագետն է նշում՝ արդեն իսկ սկսել են 12-ից բարձր տարիքի երեխաների պատվաստումները։ Երեխաների համար կիրառելի է Հայաստանում հասանելի պատվաստանյութից միայն մեկը։ Շիրակի մարզում ծնողների համաձայնությամբ պատվաստված երեխաներ, ըստ մասնագետի, արդեն կան։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
09:33 04.08.2025
Ջուր չի լինի09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...
09:00 04.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...