Հյուրանոցի ավտոտնակում կայանած մեքենայում դիեր են հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.36
  • 416.95
WEATHER
+31.09 oC

Հյուրանոցի ավտոտնակում կայանած մեքենայում դիեր են հայտնաբերվել

15:23 09.02.2018

Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, ոստիկանության Գյումրիի Մուշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ «Գարուն» ռեստորանային համալիրի տարածքում կայանած մեքենայում դիեր կան։ Ռեստորանի ադմինիստրատորը հայտնել է, որ մեքենայի վարորդի կողմի դուռը բաց է: 

Դեպքի վայրում աշխատող ոստիկանները Volkswagen մակնիշի  ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են երիտասարդ տղամարդու ու կնոջ մարմիններ։ Մահացած տղամարդը Գյումրի քաղաքի 31-ամյա բնակիչ Դավիթ Մարտիրոսյանն է: Կնոջ  ինքնությունն առայժմ չի պարզվել:  Ավտոտնակում ոստիկանները օղու բաժակներ են հայտաբերել:

Ռեստորանային համալիրի տնօրենի փոխանցմամբ` երիտասարդը մեկ օր առաջ էր հյուրանոցում համար պատվիրել: Իսկ թե երբ են դուրս եկել սենյակից, որի մուտքը ավտոտնակից է, ռեստորանային համալիրի  աշխատակիցներին հայտնի չէ։

Ըստ  նախնական վարկածի՝ մահվան պատճառը շմոլ գազի արտահոսքն է:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ-ն ահազանգել է ստացել՝ ձերբակալել են Հաթերքի գյուղապետին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին

16:07 12.06.2024

ՄԻՊ-ն ահազանգել է ստացել՝ ձերբակալել են Հաթերքի գյուղապետին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել առ այն, որ ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին։ Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ դեպքի մանրամասները հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ: Արդյունքում, պարզվել է, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել: Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի […] ...

Չինաստանի արևելքում ուղղաթիռի վթարի հետևանքով անհետ կորել է երեք մարդ

15:58 12.06.2024

Չինաստանի արևելքում ուղղաթիռի վթարի հետևանքով անհետ կորել է երեք մարդ

Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ տեղական իշխանություններին հղումով։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով մոտավորապես 14։00-ին Շանժաո քաղաքում։ Միջադեպի պատճառները պարզվում են, կատարվում է հետաքննություն։ ...

Ռուս խաղաղապահների դուրսբերումը ԼՂ-ից ավարտված է․ Ադրբեջանի ՊՆ

15:50 12.06.2024

Ռուս խաղաղապահների դուրսբերումը ԼՂ-ից ավարտված է․ Ադրբեջանի ՊՆ

Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումն ամբողջությամբ ավարտված է, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ «Հունիսի 12-ին ավարտվել է հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ ​​Ադրբեջանի տարածքից դուրսբերման գործընթացը»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ...

Հայտնի է «Լացիոյի» նոր գլխավոր մարզիչը

15:50 12.06.2024

Հայտնի է «Լացիոյի» նոր գլխավոր մարզիչը

Մարկո Բարոնին նշանակվել է Հռոմի «Լացիոյի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 60-ամյա մասնագետը ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Նա իր պարտականություններին կանցնի հուլիսի 1-ից։ Բարոնիի նախորդ ակումբը «Վերոնան» էր, որը նա մարզել է 2023/24 մրցաշրջանում։ Ակումբը նրա գլխավորությամբ 38 միավորով զբաղեցրել է 13-րդ տեղը Ա սերիայում։ ...

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

15:42 12.06.2024

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարեկ 1-02։ ...

«Ամենակարևոր անելիքն ու մարտահրավերը բոլոր մակարդակներում որակյալ կրթության ապահովումն է». Արաքսիա Սվաջյան

15:33 12.06.2024

«Ամենակարևոր անելիքն ու մարտահրավերը բոլոր մակարդակներում որակյալ կրթության ապահովումն է». Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել ««ԱՊԱԳԱ»-ի ուսանողները» խորագրով միջոցառմանը՝ «Կրթությունից աշխատանք 1 քայլ» ուսումնական ծրագրի շահառուների մասնակցությամբ: «Ապագա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարություններից, մասնավոր հատվածից, ինչպես նաև ծրագրի շահառու ուսանողներ: 2023 թվականից իրականացվող «Կրթությունից աշխատանք 1 քայլ» […] ...

BACK_TO_TOP