19:48 06.11.2021
Ավարտվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար կազմակերպված նախաատեստացիոն եռամսյա դասընթացները։ Շիրակի մարզի 4000 մանկավարժներից այս տարի վերապատրաստվել են 800-ը:
Կրթության ազգային ինստիտուտի լուծարումից հետո մանկավարժների վերապատրաստումները երեք տարի դադարեցված էին, վերսկսվեցին այս տարվա աշնանը։ 100 ժամ տևողության վերապատրաստման դասընթացներն այս անգամ ունեին երեք բաղադրիչ՝ օրենսդրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և մասնագիտական գործնական պարապմունքներ: Հետազոտական աշխատանքներում ուսուցիչներից յուրաքանչյուրն առաջարկել է դասապրոցեսը աշակերտի համար ավելի հետաքրքիր, բովանդակալից դարձնելու նոր մեթոդներ ու մոտեցումներ: Դրանք արդեն կիրառել են դպրոցներում։
Բնագիտական առարկաների դեպքում, օրինակ, պետք է փոխել մոտեցումներն ու դասապրոցեսի հիմնական մասն անցկացնել լաբորատորիաներում: Կրթական մեթոդների արմատական փոփոխություն է պահանջում ռազմագիտություն առարկան: Զինղեկները ծանոթացել են առաջիկայում սպասվող առարկայի նորամուծություններին։
Ըստ մասնագետների պետք է այնպես կազմակերպել թեմայի մատուցումը, որ հետաքրքիր ու հասանելի լինի դասարանի բոլոր աշակերտներին։ Մարզի ֆրանսերեն լեզվի մասնագետներից մեկն էլ լեզվի արագ ընկալման ու հիշողության ամրապնդման համար առաջարկում էր կիրառել հեքիաթների մեթոդը:
«Կարող եմ առանձնացնել, որ, իրոք, խիստ անհրաժեշտություն կա այսօր մեր մեթոդական վերապատրաստումների, որովհետև շատ արագ աշակերտները զարգանում են, կյանքը առաջ է ընթանում, և ուսուցիչը ուզի թե չուզի, իր զինանոցը անընդհատ պիտի թարմացնի, որ կարողանա համընթաց քայլել էս բոլոր փոփոխությունների հետ։ Նույնիսկ սովորական շփումների ժամանակ ուսուցիչները մեկը մյուսից սովորում են, փոխանցում են իրենց գիտելիքները»,- նշել է Գյումրիի թիվ մեկ ավագ դպրոցի տնօրեն, վերապատրաստող մասնագետ Նաիրա Թադևոսյանը։
Անհատական թեմաների ու աշխատանքների պաշտպանությանը դիտորդի կարգավիճակով հետևում էին նաև կրթության զարգացման ազգային ինտիտուտի մասնագետները, որից հետո միայն կամփոփվեն վերջնական արդյունքներն ու ստացած կրեդիտային միավորները:
«Մենք դեռևս վերջնական գնահատում չենք արել, այսինքն՝ կրեդիտները չենք հստակեցրել։ 9-11 կրեդիտ հավաքած մասնակիցն է, որ արժանանում է հավաստագրի, այս պահի դրությամբ վստահաբար չեմ կարող ասել, բայց ինչքան հասկանում եմ, չեմ կարծում, որ լինեն մարդիկ, ովքեր չեն հաղթահարի նվազագույն շեմը»,-նշել է Նաիրա Թադևոսյանը։
Նախաատեստացիոն պարտադիր վերապատրաստում անցած ուսուցիչների հավաստագրերը ուժի մեջ կմնան 5 տարի ժամկետով, տարրակարգ ավելացնելու ցանկության դեպքում նրանք կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը, որը հաղթահարելու դեպքում կունենան 30-50 տոկոս աշխատավարձի բարձրացում։ Իսկ նախաատեստացիոն գործընթացի նվազագույն շեմը չհաղթահարած մասնագետների համար կկազմակերպվի լրացուցիչ վերապատրաստում, այդ ընթացքում նրանք դասավանդելու իրավունքից չեն զրկվի:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...