19:12 08.11.2021
Շիրակի մարզի Բասեն գյուղի մերձակա անտառում տնկում են սոճիներ, հացենիներ ու վայրի խնձորենիներ։ Ընտրվել են այնպիսի ծառատեսակներ, որոնք տեղի բնակլիմայական պայմաններին հարմար են։ Շիրակի մարզում աշնանային ծառատունկը մեկնարկել է համապետական ծառատունկից ավելի շուտ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ «Հայանտառի» Գյումրիի մասնաճյուղին թույլատրվել է 10-15 օր ավելի շուտ ծառատունկ կազմակերպել։
Բասեն գյուղի մոտակա սարերում անտառածածկ մի քանի շերտ կա։ Կաղնու փոքրիկ անտառի կողքին ավելի մեծ՝ սոճիների անտառային տարածք է։ 30-40 հեկտար տարածքի վրա է տարիներ առաջ անտառ տնկվել։ 90-ականներին մի մասը հատվել է ու նորից վերականգնվել։ Բասենի անտառներում 3 հեկտար տարածք է առանձնացվել, որը անտառաշերտի շարունակությունն է։ Աշնանային ծառատունկի կարևոր պայմանը խոնավության ապահովումն է։
«Հայանտառի» Գյումրիի մասնաճյուղը ոռոգելի անտառային տարածքներ չունի։ Սոճիները, հացենիներն ու վայրի խնձորենիները այն ծառատեսակներն են, որոնք Շիրակի մարզի պայմաններում ամենահարմարն են։ Գարնանն էլ նույն ծառատեսակներից Կապսում են տնկել, արդյունքները գոհացնող են։
Տնկիների 60-70 % կպչողականությունը մասնագետները լավ արդյունք են համարում։ Ծառատունկի արդյունքում Շիրակի մարզի անտառային տարածքները կմեծանան, եթե ամեն տարի գարնանն ու աշնանը համապատասխան տարածք «Հայանտառի» Գյումրիի մասնաճյուղն ունենա։ Անտառտնտեսության հողատարածքները քիչ են, ծառ տնկելու հնարավորությունները՝ նույնպես։
«Մենք հողատարածքների խնդիր ունենք, որ կարողանանք նոր անտառներ տնկենք։ Այս տարի հազիվ 3 հեկտար տարածք ենք գտել ծառատունկ կատարելու համար։ Ընդհանուր՝ Գյումրիի անտառտնտեսությունն ունի 4000 հեկտար տարածք, որից 1700-1800 հեկտարն անօգտագործելի է, քարքարոտ տարածքներ են, կամ ժայռեր ու սարեր։ 2007 թվականին կադաստրային քարտեզագրման արդյունքում «Հայանտառից» մեր բոլոր հողերը վերցրել ու հատկացրել են համայնքներին։ Հիմա հողատարածքների խնդիր ունենք։ Տարածքը, որ հատկացրել ենք Բասեն գյուղում, անտառի փեշն է, որն ամբողջությամբ ծառատնկվելու է»,- SHANTNEWS-ին ասել է «Հայանտառ» ՊՈԱԿ Գյումրիի անտառտնտեսության պահպանության գծով փոխտնօրեն Մկրտիչ Ալեքսանյանը։
Այսինքն՝ անտառտնտեսության հողատարածքները դարձել են համայնքապատկան և հիմա լայնածավալ ծառատունկ կատարելու հնարավորություն չունեն։ Համայնքապատկան հողերում քիչ քանակության ծառեր տնկում են շաբաթօրյակների ու համապետական ծառատունկերի ժամանակ։ Հերթականը մեկնարկելու է նոյեմբերի 14-ին։
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Ծառատունկի համար նախատեսված են 260.000 տնկիներ։
Շիրակի մարզի, հիմնականում Ախուրյանի և Անիի տարածաշրջանի համայնքները նույնպես հայտ են ներկայացրել, անտառտնտեսությունից տնկիներ կստանան։ Իսկ անտառտնտեսությունը Շիրակի մարզի բարձրադիր հատվածներում այդ օրերին ծառատունկ չի կատարի՝ եղանակները թույլ չեն տա։
Ծառատունկի արդյունքները, թե ինչքան կպչողականություն ապահովվեց, պարզ կդառնան գարնանը։ Աշնանային ծառատունկին նաև որոշել են փորձարկումներ անել։ Բասենում առաջին անգամ Գյումրիի անտառտնտեսությունը փորձնական նաև շագանակենի է տնկել։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...
09:00 04.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...