Այն գյուղապետները, որոնք առաջադրվել են, պետք է գնան արձակուրդ և անցկացնեն  իրենց քարոզարշավը․ Գնել Սանոսյանը՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.06 oC

Այն գյուղապետները, որոնք առաջադրվել են, պետք է գնան արձակուրդ և անցկացնեն  իրենց քարոզարշավը․ Գնել Սանոսյանը՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների մասին

18:38 10.11.2021

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները պետք է անցնեն թափանցիկ և բաց։ Այս մասին այսօր ասել է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շիրակի մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ։

Կարևորվել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և համայնքապետների հետ համատեղ աշխատանքը։ Ընտրությունների արդյունքներով Շիրակի մարզում ձևավորվելու են 4՝ Աշոցք, Ամասիա, Ախուրյան և Արթիկ խոշորացված համայնքները։ Ի դեպ, այսօր մեկնարկել է դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։

«Բոլորս՝ որպես պաշտոնյաներ և որպես պատասխանատու անձինք, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընտրություններն անցնեն ազատ, թափանցիկ, բոլոր թեկնածուները հնարավորություն ունենան հավասար պայմաններում ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը։ Այսպիսով, դեկտեմբերի 5-ին կունենաք ձևավորված համայնքներ։ Այն գյուղապետները, որոնք առաջադրվել են, պետք է գնան արձակուրդ և անցկացնեն իրենց քարոզարշավը։ Կարծում եմ՝ վարչական ռեսուրսի խնդիր չի լինի։ Համայնքներում բոլորն իրար ճանաչում են և իրենց քարոզարշավը կիրականացնեն»,- SHANTNEWS-ին ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

 

Գնել Սանոսյանն անդրադարձել է նաև Շիրակի մարզում իրականացվող ծրագրերին։ Նշել է, որ նախորդի համեմատ, այս տարի ավելի շատ սուբվենցիոն հայտեր են բավարարվել։ Իսկ 2022-ին նախատեսված են մեծ ծավալի ծրագրեր, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների անցկացմանը։ Մասնավորապես, այս տարի արդեն միակողմանի երթևեկելի են «Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածները։ Հաջորդ տարեվերջին ամբողջական հատվածի շինարարությունը կավարտվի։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

09:20 04.08.2025

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

Կանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

09:10 04.08.2025

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

09:05 04.08.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

Օգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 04.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP