Անընդունելի է Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին․ Ղարիբաշվիլին՝ Զելենսկուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Անընդունելի է Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին․ Ղարիբաշվիլին՝ Զելենսկուն

16:00 12.11.2021

«Հետախուզվող Սաակաշվիլին ապօրինի հատել է վրացական սահմանը, մինչդեռ նա արդեն դատապարտված է եղել և մեղադրվել է այլ ծանր հանցագործությունների մեջ»,- Վրաստանի «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հեռախոսազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի նախաձեռնությամբ։ Նրանց խոսքերով՝ Զելենսկին զրույցի ընթացքում հետաքրքրվել է Ուկրաինայի քաղաքացի, բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակով։

Ըստ կառավարության վարչակազմի, Իրակլի Ղարիբաշվիլին նրան ասել է, որ բանտարկյալ Սաակաշվիլին, ինչպես և մյուս բանտարկյալները, գտնվում են քրեակատարողական հիմնարկում գտնվելու առաջին օրվանից հսկողության տակ և 24 ժամ ստանում է համապատասխան բուժօգնություն։ Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքերով՝ Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիին թույլ են տվել իրեն տեսակցեն իր փաստաբանները, ընտանիքի անդամները, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի անդամները, և նա ունեցել է հարյուրից ավելի այցելու: Նախագահ Զելենսկին քննարկել է բանտարկյալ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցը, որին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է Ուկրաինայի նախագահին, որ բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին 18-րդ հիմնարկ տեղափոխվելուց հետո դիմադրություն է ցույց տվել և բանավոր և ֆիզիկական բռնության է ենթարկել աշխատակիցներին։ Ըստ այդմ, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը իրականացրել է օրենքով սահմանված գործողություններ։

Ըստ մամուլի ծառայության՝ Վրաստանի կառավարության ղեկավարը հեռախոսազրույցի ընթացքում Միխեիլ Սաակաշվիլիի անօրինական գործողությունները որակել է որպես սադրիչ, ապակառուցողական և սպառնալիք երկրի կայունությանը և անընդունելի է համարել Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին։ Վրաստանի վարչապետը նաև Ուկրաինայի նախագահին ասել է, որ հետախուզման մեջ գտնվող Սաակաշվիլին ապօրինի հատել է վրացական սահմանը, մինչդեռ նա արդեն դատապարտված է եղել և մեղադրվել այլ ծանր հանցագործությունների մեջ։ Զելենսկին պահանջել է դիտարկել հնարավորությունը և թույլ տալ ուկրաինացի բժիշկներին ստուգել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ինչին ի պատասխան Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ վրացի պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող բժիշկները հոգում են բանտարկյալ Սաակաշվիլիի առողջության մասին։

Նույն հեռախոսազրույցի մասին այսօր տեղեկություն է տարածել նաև Ուկրաինայի նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերով՝ Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում նա ընդգծել է, որ «Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն՝ միջազգային նորմերին համապատասխան»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Չելսին»  դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

17:00 25.06.2025

«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ:   ...

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

16:55 25.06.2025

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

Հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

16:49 25.06.2025

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում

16:47 25.06.2025

Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում

Հունիսի 24-ին  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում […] ...

«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը

16:40 25.06.2025

«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերադառնում է «Կամպ Նոու»: Կատալոնական ակումբը երկար դադարից հետո իր տնային ստադիոնում առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում: «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում Լա լիգայում իր առաջին 3 խաղերը կանցկացնի մրցակցի հարկի տակ, հետո կվերադառնա «Կամպ Նոու», որն այս շրջանում կհյուրընկալի 50-ից 60 հազար հանդիսականի: […] ...

Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը

16:30 25.06.2025

Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված փառատոնի այս տարվա ծրագրերին և սպասվող միջոցառումներին։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ […] ...

BACK_TO_TOP