19:38 12.11.2021
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Այսօր հարցաքննվել է գործով վերջին վկան։ Նա ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի ծառայակից ընկերն է, որի հետ նա ժամանակ է անցկացրել դեպքի նախօրեին։ Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդել էր այս վկայի նախաքննական ցուցմունքները չհրապարակել, այլ նրան ծանուցել։ Վկան Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում այլևս չի ծառայում և այսօր դատարան չէր ներկայացել։ Նրա հարցաքննությունը անցկացվել է հեռավար։
Դատական նիստերին ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը ևս մասնակցում է հեռավար։ Այսօր նույն ձևաչափը կիրառվել է նաև վկայի հարցաքննության համար։ Դատարանը հարցումներ էր ուղարկել Անդրեյ Ռազգիլդեևի ծառայակից ընկերների գտնվելու վայրը ճշտելու համար։ Նրանցից մեկի՝ Եվգենի Մաքսիմենկոյի գտնվելու վայրն է հաջողվել պարզել։ Նա 2018-ի դեկտեմբերի 26-ից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում չի ծառայում, տեղափոխվել է Ռոստովի մարզ։ Նման պայմաններում դատարանը որոշում է կայացրել վկային հեռավար հարցաքննելու մասին։ Եվգենի Մաքսիմենկոն պատմել է, թե 2018-ի դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը որտեղ է հանգիստն անցկացրել Ռազգիլդեևի և ևս մեկ ծառայակցի ընկերակցությամբ։
«Մենք գնացինք ակումբ, նստեցինք, հանգստացանք։ Հետո մեկ այլ ակումբ գնացինք։ Այստեղ էլ խմեցինք։ Այդ ակումբը փակվեց, և մեկ ուրիշն այցելեցինք։ Մնացինք մինչև փակվելը, հետո տուն գնացինք։ Մեկ օր անց տեղեկացանք, որ սպանություն է տեղի ունեցել, և ասում էին, որ այդ ամենը Ռազգիլդեևն է արել։ Մենք շոկի մեջ էինք, երբ իմացանք, որ նրան նման մեղադրանք է առաջադրվել։ Մենք չէինք կարող պատկերացնել, չէինք հավատում, որ այդպիսի բան կարող էր լինել»,- ցուցմունքում նշել է վկա Եվգենի Մաքսիմենկոն։
Ըստ վկայի, բոլոր գիշերային ակումբներում իրենք ոգելից խմիչք են օգտագործել։ Իսկ ի՞նչ վիճակում են դուրս եկել, սա առաջին հարցն էր, որ պետմեղադրողն ուղղեց վկային։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը վիճաբանություն է տեղի ունեցել Եվգենի Մաքսիմենկոյի և Անդրեյ Ռազգիլդեևի միջև։ Ինչի շուրջ են վիճել՝ դեպքից 3 տարի անց վկան արդեն չէր հիշում։
«Վեճ եղել է։ Ինչ-որ մանրուքի համար վիճեցինք։ Չեմ հիշում, թե պատճառն ինչ էր։ Դրանից հետո գնացել ենք տուն, ամեն մեկս առանձին։ Առաջինը ես հեռացա»,- ասել է Եվգենի Մաքսիմենկոն։
Եվգենի Մաքսիմենկոն նշել է, թե Ռազգիլդեևի և ծառայակիցների հետ դեպքի մասին խոսակցություն չի ունեցել։ Ըստ նրա՝ Ռազգիլդեևը ագրեսիվ բնավորությամբ աչքի չէր ընկնում։ Եվգենի Մաքսիմենկոն գործով վերջին վկան է։ Ըստ ապացույցների հետազոտման հերթականության, հաջորդիվ պետք է հարցաքննվի ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը։ Հարցաքննությանը պատրաստվելու համար պաշտպանական կողմը դատարանից ժամանակ է խնդրել։ Հաջորդ նիստը կկայանա երկու շաբաթից։
Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել Գյումրիի Սլաբոդկա թաղամասում 2018-ի դեկտեմբերի 2-ին: Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...
09:00 04.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...