19:17 12.11.2021
Նոյեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին, նախարարության այլ պաշտոնատար անձինք։
Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ հայ և վրաց ժողովրդների միջև կան բարեկամական կապեր, որոնք գնալով ավելի են ամրապնդվում և նշել, որ միշտ հաճելի է խոսել և գործել հին ընկերների հետ։
Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ Իրակլի Կվանչախաձեն շեշտել է հայ գործընկերների հետ համագործակցության արդյունավետությունը։ Հայտնելով իր պատրաստակամությունը աջակցել ցանկացած նախաձեռնության իրականացման գործում՝ Իրակլի Կվանչախաձեն խնդրել է նաև տրամադրել տեղեկատվություն Հայաստանի գործարար ասոցիացիաների և միությունների վերաբերյալ։ Նախարարը վերջինիս է փոխանցել Հայաստանի բիզնես ասոցիացիաների, այդ թվում՝ նեղ ոլորտային ասոցիացիաների և միությունների կոնտակտներ՝ երկու երկրների բիզնես համայնքների միջև համագործակցությունն ակտիվացնելու նպատակով։
Վահան Քերոբյանն անդրադարձել է հուլիսի վերջին Վրաստան կատարած այցին և հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ տարվող ընթացիկ աշխատանքներին։
Խոսելով Երևան-Գյումրի-Թբիլիսի արագընթաց գնացքի գործարկման նախագծի մասին՝ նա նշել է, որ այն շատ մեծ դրական ազդեցություն կունենա երկու երկրների համար՝ նպաստելով թե՛ տնտեսության զարգացմանը, թե՛ զբոսաշրջության խթանմանը։ Նա նաև տեղեկացրել է այս ծրագրի իրականացման հարցում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության մասին և նշել, որ անցկացվել են նաև եռակողմ հանդիպումներ։ Երկուստեք նշվել է, որ սա շատ լավ տարածաշրջանային համատեղ ծրագիր է։ Նախարարը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում դրանք արագացնելու համար՝ հույս հայտնելով, որ այն հաջորդ տարվա ընթացքում կգործարկվի։
Որպես հաջորդ ուղղություն, որտեղ կարելի է զարգացնել համագործակցությունը, Վահան Քերոբյանն առանձնացրել է համատեղ ծրագրերի իրականացումը միջազգային նախագծերում։ Նա նշել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի շուկաները փոքր են, և միջազգային ոլորտում համագործակցությունը լավ արդյունքներ կարող է ունենալ՝ հատկապես առանձնացնելով Հայաստան-Վրաստան-Իրան, Հայաստան-Վրաստան-ԵԱՏՄ, Հայաստան-Վրաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան-ԵՄ ուղղությունները։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությանը։
Կողմերը խոսել են նաև երկու երկրներում գործարարների կողմից բիզնես ծրագրերի իրականացման մասին։ Վահան Քերոբյանը նշել է, որ արդեն իսկ վրացական մի քանի ընկերությունների կողմից կան հետաքրքիր առաջարկներ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են լոգիստիկ խնդիրներին, բեռնափոխադրումների իրականացման, Լարսին այլընտրանքային ճանապարհներ ունենալու հնարավորության և մի շարք այլ հարցերի։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հայտնել են իրենց պատրաստակամությունը ակտիվացնելու և ընդլայնելու համագործակցությունը քննարկված հարցերի շուրջ։
18:36 25.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...
18:26 25.06.2025
Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդըԼիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...
18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...