20:03 12.11.2021
«Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեին ավտոմեքենայով տարհանել են Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) մուտքից՝ այդ ժամանակ պատգամավորը նստած է եղել մեքենայի մեջ։
Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ նրանք մոտեցել են մեքենայում նստած Ջափարիձեին, սակայն կապ չեն կարողացել հաստատել, ուստի որոշել են տարհանել նրան։ Հաղորդում է aliq.ge-ն։
Միաժամանակ վեց քաղաքներում «Գիրչիի» անդամները փորձել են շրջափակել ՊԱԾ-ի շենքերը։
Կուսակցության անդամներն անհնազանդության նպատակով մեքենաներ են կայանել Թբիլիսիի, Քութայիսիի, Ռուսթավիի, Թելավիի, Բաթումիի և Գորիի Պետական անվտանգության ծառայության շենքերի մուտքերի մոտ։
Մեքենաների դիմապակուն փակցված են պաստառներ, որոնց վրա գրված է.
«Լիովին համամասնական ընտրություններ՝ 2 տոկոսանոց շեմով, արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ գարնանը, Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխում բուժհաստատություն»։
Թելավիում էլ ձերբակալվել է «Գիրչի»-ի անդամ, գրող Թորես Մոսը։ Նրան խնդրել են իջնել մեքենայից, որից հետո նրան քարշ տալով դուրս են բերել մեքենայից և նստեցրել ոստիկանական մեքենա։ Այնուհետև բերվել է էվակուատոր՝ մեքենան տարհանելու համար։
Հավանաբար, ձերբակալված են նաև կուսակցության անդամներ Բադրի Գրիգալաշվիլին և Գիորգի Փուտկարաձեն։
Կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն մեքենայով շրջել է Թբիլիսիի ՊԱԾ-ի շենքի մոտ։ Նա մեկնաբանություն չի տվել, իսկ նրա մեքենայի դիմապակուն գրված է եղել՝ «Դիմե՛ք մամուլի կենտրոն»։
Այսօրվա հանրահավաքում կուսակցության անդամները բողոքում էին նոյեմբերի 10-ի դեպքերի դեմ, երբ 46 հոգի մեկ ժամով բերման ենթարկվեց ՊԱԾ-ի շենքի դիմաց խաղաղ ցույցի ժամանակ՝ առանց որևէ բացատրության։
18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...
17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...