«Թալիբանը» զինվորական շքերթ է անցկացրել Քաբուլում՝ ցուցադրելով ամերիկյան և ռուսական տեխնիկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

«Թալիբանը» զինվորական շքերթ է անցկացրել Քաբուլում՝ ցուցադրելով ամերիկյան և ռուսական տեխնիկա

14:00 15.11.2021

«Թալիբան» շարժումը զինվորական շքերթ է անցկացրել Քաբուլում՝ ցուցադրելով ռազմական տեխնիկան, որը նրանք գրավել են ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո կամ ստացել են նախորդ կառավարությունից։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Քաբուլի գլխավոր պողոտայով անցել են մի քանի տասնյակ ամերիկյան զրահամեքենաներ, Քաբուլի երկնքով սավառնել են ռուսական արտադրության Ми-8/17 ուղղաթիռներ, իսկ շքերթի մասնակիցների ձեռքում եղել են ԱՄՆ-ում արտադրված M4 գրոհային հրացաններ։

Ըստ լրատվամիջոցի՝ չնայած թալիբները փորձում են ցուցադրել իրենց վարչակարգի հզորությունը, սակայն միջազգային մարդասիրական գործակալությունները հաղորդում են, որ Աֆղանստանում ընդհանուր տնտեսական վիճակը գրեթե աղետալի է։ Միլիոնավոր աֆղանների այս ձմռանը սով է սպասվում։

«Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ նախորդ բանակի զինվորական մասնագետները, օրինակ՝ օդաչուները և մեխանիկները, աստիճանաբար կինտեգրվեն նոր զինված ուժերում։ Սակայն ռուս մասնագետներն ավելի վաղ կասկած էին հայտնել, որ թալիբները կկարողանան Աֆղանստանի նախկին բանակի ավիացիան պահել մարտական վիճակում, քանի որ դրա համար հարկավոր են ոչ միայն օդաչուներ, այլև որակավորված տեխնիկական սպասարկում և պահեստամասեր։

Լրատվամիջոցը հավելում է, որ թալիբներն առաջին անգամ չեն շքերթ անցկացնում։ Նոյեմբերի 8-ին շարժումը տեխնիկա և զինվորականների էր ցուցադրել նաև Քանդահարում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»

18:55 25.06.2025

«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կտեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին ու կունենա նաև նրա տրանսֆերը գնելու իրավունք։ Ֆատին «Բլարսելոնայում» է 2012 թ. հուլիսից և 123 խաղում խփել է 29 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ ...

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

18:45 25.06.2025

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

Հունիսի 25-ին՝ ժամը 13։59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի Կենտրոնական 1-ին փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։27-ին, մարվել՝ 14։49-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ)։ ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

18:36 25.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

18:26 25.06.2025

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

Լիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

18:16 25.06.2025

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

18:07 25.06.2025

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP