15:02 16.11.2021
Վրաց-ռուսական սահմանի մոտակայքում սկսված Քվեշեթի-Կոբի 23 կմ ճանապարհի վրա 9 կմ երկարությամբ թունելի հորատման և շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն ավտոճանապարհային վարչությունը։
Վրաստանի կառավարության տեղեկությամբ՝ Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը Ռուսաստանին կապող հյուսիս-հարավ միջանցքի արագընթաց մայրուղու արդիականացման ծրագրի առանցքային մասն է: Նախագծով նախատեսվում է կառուցել 2 գոտի ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել և 1 կամրջի վերականգնում։ Դրանց թվում է Վրաստանի ամենամեծ՝ 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով թունելի կառուցումը, որը կլինի աշխարհի եզակի թունելներից մեկը։
Ինչպես հայտնում է կառավարությունը, գործող ճանապարհի երկարությունը 34 կմ է, իսկ նոր ճանապարհի երկարությունը կկազմի 23 կմ, ինչը 11 կմ-ով կնվազեցնի ճանապարհը, իսկ երթևեկությունը՝ 1 ժամով։
Հարկ է նշել, որ այս ճանապարհը կարևոր նշանակություն ունի Հայաստանի՝ Վրաստանի տարածքով, Ռուսաստանին կապող տնտեսական ուղու համար: Ամեն տարի Հայաստանից Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ փոխադրողներն առնվազն 10 հազար ուղերթ են կատարում, իսկ տարվա գրեթե 4 ամիսների ընթացքում ձյան և տեղումների պատճառով այս ճանապարհն անանցանելի է լինում:
«Սա իսկապես դարի նախագիծ է, քանի որ այս ճանապարհը տարեկան մոտ 100 օր փակ է լինում, և մեր բնակչությունը չի կարողանում տեղաշարժվել, հետևաբար այս նախագիծը կարևոր է մեր երկրի և բնակչության, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար»,- այս մասին՝ սեպտեմբերի 10-ին թունելի շինարարության մեկնարկի ժամանակ նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարի խոսքերով՝ ցերեկային ժամերին ճանապարհին շարժվում է մոտ 3-4 հազար տրանսպորտային միջոց, որից 70%-ը թեթև է, մնացածը՝ արտաճանապարհային բեռնատարներ։
Քվեշեթի-Կոբի նոր ճանապարհի նախագծի ընդհանուր արժեքը 1,2 մլրդ լարի է։ Շինարարությունն իրականացվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ADB, EBRD) ֆինանսական աջակցությամբ։
Շինարարության ընթացքը վերահսկվում է UBM միջազգային վերահսկողական ընկերության կողմից։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։
18:26 25.06.2025
Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդըԼիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...
18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...