19:55 16.11.2021
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Կանաչները և Ազատ դեմոկրատները ակնկալում են, որ Գերմանիայի նոր կանցլերը կնշանակվի մինչև դեկտեմբերի 12-ը, իսկ նոր նախարարների կաբինետը կսկսի աշխատանքը «որքան հնարավոր է շուտ», ասել է Սոցիալ-դեմոկրատների գլխավոր քարտուղար Լարս Քլինգբեյլը։
«Մենք ի սկզբանե ունեինք հավակնոտ ծրագիր, և դրանից չշեղվեցինք և դեռ հավակնոտ ենք։ Ակնկալում ենք նոր կանցլեր ընտրել հաջորդ շաբաթ։ Նոր կառավարությունը կարող է անմիջապես սկսել աշխատանքը։ Կառավարությունը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և դրանք չեն նվազել վերջին օրերին»,- Բեռլինում լրագրողներին ասել է Քլինգբեյլը:
Հստակեցնող հարցին, թե կոնկրետ օրը՝ երբ կարող է Բունդեսթագի կողմից ընտրվել նոր կանցլեր, Քլինգբեյլն ասաց, որ կոնկրետ ամսաթիվ չի նշանակվել, առայժմ յոթնօրյա ընդմիջում է դեկտեմբերի 6-ից։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Կանաչները և Ազատ դեմոկրատական կուսակցությունը բանակցություններ են վարում սեպտեմբերի 26-ին կայացած Բունդեսթագի ընտրություններից հետո Գերմանիայի նոր կառավարություն ձևավորելու շուրջ։ Եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն, նոր կանցլերը կդառնա սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը՝ փոխարինելով ընտրություններում պարտված Անգելա Մերկելին, որը Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ներկայացնում է 16 տարի։
10:13 25.06.2025
Մեսսիի ներկա ու նախկին թիմերը կմրցեն միմյանց դեմ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին տուրում դրամատիկ ավարտ է ունեցել «Ինտեր Մայամի» – «Պալմեյրաս» հանդիպումը: Խավյեր Մասկերանոյի թիմը երկու գնդակի առավելություն ուներ: Այդուհանդերձ, բրազիլական թիմը կարողացել է ոչ-ոքի կորզել։ Դրա շնորհիվ Աբել Ֆերեյրայի թիմը 5 միավորով խմբում դարձել է ուժեղագույնը և 1/8 եզրափակչում կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված «Բոտաֆոգոյի» հետ: «Ինտեր Մայամին» նույնպես […] ...
10:00 25.06.2025
Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...