Վերանորոգվում է Հարթաշենը Գյումրի-Բավրա միջպետական մայրուղուն կապող միակ կամուրջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

Վերանորոգվում է Հարթաշենը Գյումրի-Բավրա միջպետական մայրուղուն կապող միակ կամուրջը

18:30 19.07.2018

Վերակառուցվում է Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Հարթաշեն գյուղը մայրուղու հետ կապող միակ ճանապարհը: Նախագիծը կազմվել էր դեռ երկու տարի առաջ, բայց շինարարական աշխատանքները չէին մեկնարկում գումարների բացակայության պատճառով: Հիմա ֆինանսական աղբյուրը կա. Աշոցքի 15 գյուղերի խոշորացման արդյունքում կենտրոնացված բյուջեով հնարավոր է դարձել կամուրջը վերանորոգել: Այս մասին SHANTNEWS.AM-ին տեղեկացրեց Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը:

 

Նշենք, որ այդ կամուրջը միակ ճանապարհն է, որ գյուղը կապում է Գյումրի-Բավրա միջպետական մայրուղուն: Բացի գրունտային հիմքերի ամրացումից, ճանապարհի հարթեցումից, շինարարները կատարում են արհեստական կառուցվածքների ու կամրջակների վերականգնման աշխատանքներ:

Գյուղից գյուղ անցնող միակ ճանապարհն էլ կամրջով է, որով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անցուդարձը դարձել էր անհնար: Այս տարվա գարնանային վարարումներից հետո էլ ճանապարհը ամբողջությամբ քանդվել էր: Մերձակա դաշտերից ու սարերից եկած սելավաջրերը լվացել-տարել էին հիմնային շերտը:

Կամրջի հիմնական վերանորոգումն սկսելուց առաջ շինարարները նախ՝ պետք է նորերով փոխարինեն ճանապարհի տակ գտնվող ջրատար խողովակները, որոնց բետոնյա պաշտպանիչ շերտը տարիների ընթացքում քայքայվել էր: Կամրջի տակ տեղադրվող նոր խողովակներով է կատարվում դաշտերում կուտակվող գրունտային ջրերի հեռացումը, իսկ ջրի ծավալը ուղղվում է դեպի ոռոգման ցանց: Հենց խողովակների վրա էլ կառուցված են երեք կամրջակները, որոնք Հարթաշեն գյուղի ճանապարհը իրար հետ կապող կարևոր հանգույցներ են համարվում: Հիմա կամուջների հարակից վերգետնյա հատվածում նաև բետոնյա արգելապատնեշներ են կառուցվում վարորդների անվտանգությունն ապահովելու համար:

Ճանապարհի արհեստական կառուցվածքները վերականգնելուց հետո սկսվելու են հարթեցման աշխատանքները, որպես շինանյութ օգտագործվելու է գյուղի մոտակա հանքի ավազն ու խիճը: Գյուղական ճանապարհի ամրացման աշխատանքները գրունտային հիմքով են արվում: Ճանապարհի շահագործման երկարակեցությունն ապահովելու համար առաջին անգամ այս հատվածում կառուցվում է նաև ջրահեռացման համակարգ, որը նախատեսված  է սելավաջրերի հոսքը ճանապարհի երթևեկելի հատված կանխելու համար:

Նշենք նաև, որ վերակառուցման աշխատանքների ընթացքում մեքենաների երթևեկությունը չի դադարեցվելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:54 04.08.2025

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

18:43 04.08.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

18:36 04.08.2025

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

18:26 04.08.2025

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

18:16 04.08.2025

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...

BACK_TO_TOP