17:58 18.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է չորս անձի նկատմամբ սպանության փորձ և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հավելենք, որ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ համապատասխան միջադեպը տեղի է ունեցել 2021թ. ապրիլի 3-ին Ծաղկաձոր քաղաքում, որի ժամանակ կրակոցներ էին արձակվել «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկը, ով Արարատի մարզի 23-ամյա բնակիչ է, և վերջինիս ընկերն ինքնակամ ներկայացել էին իրավապահներին և նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով իրենց կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելը, որպես վկա հարցաքննվելու ընթացքում կատարել էին սուտ մատնություն՝ հայտնելով, թե իբր կրակոցներն արձակել է իրենց մյուս ընկերը:
Սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, հանցագործություն կատարած իրական անձի ինքնությունը:
Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոհիշյալ ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակել է ընկերոջ նկատմամբ սուտ մատնություն կատարած Արարատի մարզի 23-ամյա բնակիչը:
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ դեպքի օրը վերջինս հանդիպել է ամիսներ առաջ իր և ընկերների նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ընկերներին և նրանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ընկերների հետ զինված հետապնդել և իր մոտ գտնվող «САЙГА-410К» մոդելի, 410 տրամաչափի որսորդական ողորկափող հրազենից կրակոցներ է արձակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ավտոմեքենայում գտնվողներից երեքը մինչև կրակոցներ արձակելը հասցրել են փախչել, իսկ վարորդի ուղղությամբ արձակված գնդակները չեն դիպել նրան:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ վերջինիս ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ինչ վերաբերում է երիտասարդին, ում նկատմամբ վերջինիս ընկերները սուտ մատնություն էին կատարել, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...