Պավել Մանուկյանի հայտարարությունները չեն կարող էական նշանակություն ունենալ «Սասնա ծռեր»-ի խափանման միջոցները փոխելու միջնորդությունների լուծման վրա. փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Պավել Մանուկյանի հայտարարությունները չեն կարող էական նշանակություն ունենալ «Սասնա ծռեր»-ի խափանման միջոցները փոխելու միջնորդությունների լուծման վրա. փաստաբան

19:40 19.07.2018

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ պարզաբանումներ է կատարել երեկ՝ հուլիսի 18-ին կայացած դատական նիստի ընթացքում Պավել Մանուկյանի արած հայտարարությունների վերաբերյալ:

Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ.

«Պավել Մանուկյանի հայտարարության վերաբերյալ

Հաշվի առնելով երեկ՝ 2018 թվականի հուլիսի 18-ին կայացած դատական նիստի ընթացքում Պավել Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ որոշ ԶԼՄ նեկայացուցիչների կողմից հնչող հարցադրումները, այդ թվում՝ նաև այդ հայտարարության հնարավոր ազդեցության վերաբերյալ կալանքի տակ գտնվող «Սասնա ծռեր»-ի խափանման միջոցները այլ խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունների վերաբերյալ դատարանի կողմից կայացվելիք որոշումների վրա, կարծում եմ, անհրաժեշտություն է առաջացել անելու հետևյալ պարզաբանումը.

Պավել Մանուկյանի հայտարարությունները չեն կարող էական նշանակություն և ազդեցություն ունենալ ո՛չ ընդհանուր գործի ընթացքի, ո՛չ էլ «Սասնա ծռեր»-ի խափանման միջոցները փոխելու միջնորդությունների լուծման վրա։

Երբ դատավարությունը կհասնի Պավել Մանուկյանի հայտարարության մեջ մատնանշված փաստական հանգամանքների քննության փուլին, Պավել Մանուկյանը կարող է այդ փաստերի վերաբերյալ ցուցմունք տալ, որի արժանահավատությունը կգնահատվի գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու, ստուգելու ճանապարհով։

Փաստաբաններ
Տիգրան Եգորյան
Մուշեղ Շուշանյան»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

17:35 02.08.2025

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...

BACK_TO_TOP