Բժշկական խորհրդի անդամներն այցելել են Միխեիլ Սաակաշվիլիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

Բժշկական խորհրդի անդամներն այցելել են Միխեիլ Սաակաշվիլիին

18:55 23.11.2021

Պետության կողմից ստեղծված խորհրդի անդամները Գորիի զինվորական հոսպիտալում այցելել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Բժիշկ Նինո Շարաշենիձեի խոսքերով՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը բարելավվել է։

«Պացիենտի ընդհանուր թերապևտիկ վիճակը դինամիկայի առումով զգալիորեն բարելավվել է։ Այս փուլում լաբորատոր հետազոտության արդյունքներից թերապևտիկ կարգավիճակը զգալիորեն համընկնում է վերականգնման տևողության և կատարված թերապիայի ծավալին: Իրեն զգում է ավելի եռանդուն, ակտիվ: Սնունդ է ընդունում՝ ըստ խիստ սահմանված կալորիաների: Լաբորատոր մոնիտորինգի հիման վրա դեղամիջոցների դեղաչափը կանոնավոր կերպով ճշգրտվում է սննդին զուգահեռ։ Այսօր ֆիզիկապես ավելի ակտիվ է: Քայլ առ քայլ ես ձեզ կտրամադրեմ բոլոր նոր տեղեկությունները, ֆիզիկապես շատ ավելի ակտիվ է: Աստիճանաբար, նա օրեցօր ավելի լավ տեսք ունի թե՛ ֆիզիկապես, թե՛ լաբորատոր առումով: Հաստատ դժվար կլիներ տեղաշարժվել մարդուն, ով ունեցել է այս հացադուլի շրջանը։ Նրա կլինիկական վիճակը շատ ավելի լավ է»,- ասել է Նինո Շարաշենիձեն։

 

Խորհրդի մեկ այլ անդամ Սանդրո Ցիսկարիձեի խոսքերով՝ ընդհանուր միտումը դրական է։

«Որոշ նյարդաբանական խանգարումներ մնում են, և դա ժամանակ է պահանջում։ Բուժումն ընթանում է բոլոր մասնագետների կողմից։ Հատկապես կարևոր է սննդի վերականգնումը, որը պետք է հիմք հանդիսանա հիվանդի վիճակի աստիճանական բարելավման՝ բոլոր առումներով։ Մենք ամեն օր որոշակի փոփոխություններ ենք ակնկալում, և հնարավոր չէ նախապես կանխատեսումներ անել»,- ասել է Սանդրո Ցիսկարիձեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

14:33 22.06.2025

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

Իրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

14:14 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

13:40 22.06.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 22.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մարզերում հունիսի 22-ի ցերեկը, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 22-ի երեկոյան […] ...

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

13:00 22.06.2025

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

Սաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...

Հրդեհ` Գետաշեն գյուղում

12:38 22.06.2025

Հրդեհ` Գետաշեն գյուղում

Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...

BACK_TO_TOP