14:50 24.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին:
Նախքան մարզին վերաբերող հարցերի քննարկումը, վարչապետը շնորհավորել է հանրապետության բոլոր համայնքների նորընտիր ղեկավարներին:
«Ուրախ եմ արձանագրել, որ ընտրական ինստիտուտի նկատմամբ հետևողական և շարունակական կերպով մեր հանրության վստահությունը մեծանում է: Սա եղել է մեր քաղաքական թիմի և կառավարության կարևոր հանձնառությունը, և մենք այդ ճանապարհով գնալու ենք:
Իհարկե, մեր ընտրական համակարգը կատարյալ չէ, աշխարհում չկա էլ կատարյալ ընտրական համակարգ, բայց կարևոր է արձանագրվի՝ քաղաքացին վստահ լինի, որ իր ընտրությունն է որոշիչը: Անկախ նրանից, թե որ դեպքում ինչքան դա դուր կգա իշխանությանը, ինչքան դուր կգա ընդդիմությանը՝ ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը որոշիչ ուժ է, և սա չափազանց կարևոր գործոն է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է նման ձևաչափերով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նաև համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում:
«Գուցե ընդհանրապես ընդհանրական ձևաչափի մասին մտածենք, որպեսզի կարողանանք կառավարության և տեղական ինքնակառավարման ինստիտուտի գործակցությունն ավելի համակարգված իրականացնել»,– նշել է վարչապետ Փաշինյանը:
Անդրադառնալով Սյունիքի մարզի խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Այդ առումով վարչապետը կարևորել է պաշտոնական՝ առաջին աղբյուրից տեղեկատվություն տրամադրելու գործընթացի պատշաճ իրականացումը:
«Անհրաժեշտ է տրամադրել ամբողջական ինֆորմացիա՝ ինչ է կատարվում, ինչու է կատարվում, ինչ սպասել, ինչ չսպասել: Գիտեք, ցավոք, տեղեկատվական դաշտում միշտ չէ, որ ճիշտ տեղեկատվություն է շրջանառվում: Պետք է բոլորս կարողանանք իրողությունները հստակ գնահատել, կարողանանք տարբերել կեղծ տեղեկատվությունը ճիշտ տեղեկատվությունից»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ ընդհանրապես և՛ ներքին, և՛ արտաքին բազմաթիվ հարցերում Հայաստանի բոլոր պետական և ինքնակառավարման մարմինները պետք է գործեն համաժամանակյա, որովհետև խոսքը պետական և ազգային շահերի պաշտպանության մասին է:
Այնուհետև հանդիպմանը քննարկվել են կառավարություն-տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցությանը, Սյունիքի համայնքներում կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, այդ թվում՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը: Կարևորվել է կառավարության հնգամյա ծրագրի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսվող լայնածավալ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչն էապես կնպաստի մարզի և համայնքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման, ինչպես նաև սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու հնարավորություններին:
13:14 07.06.2025
«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել13:05 07.06.2025
Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունըԲելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...
12:55 07.06.2025
Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերիցԿալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից […] ...
12:41 07.06.2025
Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցումՄ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:30 07.06.2025
Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրանԳերմանիայի իշխող վերնախավը բախում է հրահրում Գերմանիայի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանը դա չի ուզում, բայց պատրաստ է, եթե դա տեղի ունենա, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկներին և Գերմանիայի խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում։ «Գերմանիայի այսօրվա իշխող վերնախավը ստեղծում է իրավիճակի սրման նախադրյալներ՝ հրահրելով մեր երկրների միջև բախումներ: Արդյո՞ք […] ...
12:15 07.06.2025
Հարցումը ցույց է տվել, թե ում են աջակցում հանրապետականները Թրամփ-Մասկ հակամարտության մեջ. Daily MailԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ձեռնարկատեր Իլոն Մասկի միջև հակամարտության մեջ ԱՄՆ Հանրապետական կուսակցության յուրաքանչյուր տասը կողմնակցից մոտավորապես վեցը կողմ է եղել Սպիտակ տան ղեկավարին, ցույց են տվել JL Partners հետազոտական ընկերության կողմից Daily Mail թերթի համար անցկացված հարցման արդյունքները։ «Հարցման արդյունքում հանրապետականների 59%-ը կողմ է քվեարկել Թրամփին, և միայն 12%-ն է ընտրել Մասկին», – […] ...