16:25 10.02.2018
Փետրվարի 9-ին հարավկորեական Փհենչհան քաղաքում մեկնարկել են 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը: Այս տարի խաղերն իրենց վրա են գրավել ոչ միայն մարզասերների ուշադրությունը: Ողջ աշխարհն ուշի ուշով հետևում է նաև Փհենչհանում ծավալվող քաղաքական զարգացումներին: 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը հաճախ անվանում են «Խաղաղության օլիմպիադա», քանի որ հենց այս խաղերի շնորհիվ երկու Կորեաների միջև հարաբերությունների փոքր-ինչ ջերմացում է նկատվում:
Հյուսիսային Կորեան Փհենչհան է ուղարկել շուրջ 500 հոգու: Իսկ 22 մարդուց կազմված բարձրաստիճան պատվիրակության կազմում են Հյուսիսային Կորեայի պաշտոնական ղեկավարը՝ Բարձրագույն ժողովրդական ժողովի նախագահության ղեկավար Կիմ Յոն Նամը, ինչպես նաև երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը:
Փետրվարի 10-ին Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հանդիպում է ունեցել Փհենյանի պատվիրակության հետ: Այս հանդիպումը կարելի է անվանել պատմական, քանի որ 2007-ից ի վեր սա երկու երկրների ղեկավարության առաջին հանդիպումն է: Բացի այդ, առաջին անգամ Հարավային Կորեայի հետ սահմանը հատել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի ընտանիքի անդամը: Մուն Չժե Ինն իր հյուրերին ընդունել է նախագահական պալատում: Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ: Հանդիպումից հետո հարավկորեական ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին մոտ ժամանակներս հրավիրել է Փհենյան: Կիմ Չեն Ինի բանավոր հրավերը փոխանցել է նրա քույրը: Ի պատասխան այս հրավերի՝ Մուն Չժե Ինը խոստացել է Փհենյան այցելել բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելուց հետո:
Ընդհանրապես Մուն Չժե Ինը բավական լարված գրաֆիկով է աշխատում: Օլիմպիական խաղերի բացման օրը նա մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ: Վերջինս նշել է, որ չնայած Օլիմպիական խաղերը շատ կարևոր են, սակայն իր այցի հիմնական պատճառը Հարավային Կորեային իր աջակցությունը հայտնելն է: Կողմերը նաև ընդգծել են, որ Օլիմպիական խաղերի ընթացքում երկու Կորեաների երկխոսությունը պետք է նպաստի երկխոսությանը Վաշինգտոնի և Փհենյանի միջև: Սակայն Վաշինգտոնը, կարծես, այդքան էլ մեծ նախաձեռնություն չէր դրսևորում այս երկխոսության կայացման հարցում: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը խաղերի բացման արարողությանը նախորդող ընդունելությանը ներկա է գտնվել ընդամենը հինգ րոպեով: Փենսը պետք է նստեր Հյուսիսային Կորեայի պաշտոնական ղեկավար Կիմ Յոն Նամի դիմաց, սակայն նա բաց է թողել ճաշը:
Քաղաքական և մարզական իրադարձություններից բացի, Օլիմպիական խաղերի կազմակերպիչների գլխավոր խնդիրներից է մարզիկների և հանդիսատեսի անվտանգության ապահովումը: Ներկայումս սպառնալիքները միայն ցամաքից չեն սպասվում: Հնարավոր սպառնալիքների ցանկում են նաև հարձակումները անօդաչու թռչող սարքերի կողմից: Դրանց դեմ Հարավային Կորեան անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել՝ գործի դնելով «անօդաչու թռչող սարքեր որսացող ԱԹՍ-ներ»:
Ինչ վերաբերում է Օլիմպիադայի կիբերանվտանգությունը, ապա դա պաշտպանելն այնքան էլ լավ չհաջողվեց: Խաղերի բացման արարողության ժամանակ սերվերների վրա կիբերհարձակում է տեղի ունեցել, որի հետևանքները հաջողվել է վերացնել միայն հաջորդ առավոտյան:
Սակայն Օլիմպիական խաղերի բացման շքեղ արարողության ժամանակ զվարճալի պահեր նույնպես եղել են: Մարզադաշտում են հայտնվել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նմանակները: Սակայն կազմակերպիչները նրանց շատ արագ դուրս են հրավիրել:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...