19:21 25.11.2021
Աշոցք խոշորացված համայնքի 3 գյուղերում՝ Բավրայում, Ղազանչիում և Սարապատում մեկնարկել են գազաֆիկացման աշխատանքները։ Աշոցքը գազաֆիկացման սուբվենցիոն հայտ էր ներկայացրել, որը հաստատվել է, և երեք գյուղերում ծրագիրը մեկնարկել է կառավարության 65 % և համայնքի 35 % համաֆինանսավորմամբ։
Հայաստանի հյուսիսում՝ Աշոցքում վառարանները տներից չեն հանում տարին 12 ամիս։ 6 ամիս տաքանում են, մյուս 6 ամիսներին վառարանները կենցաղային հոգսերում են օգնում ։ Անփոխարինելի, այլընտրանքային, էկովառելիքն էլ աթարն է։ Դասավորում են վառարանների մոտ ու տան անդամներից մեկն էլ անպայման պետք է հսկի, որ կրակը չմարի։
Բնական գազին Բավրայում փոխարինում են պրոպանով լիցքավորված գազաբալոնները։ Գրեթե ամեն ամիս փող են տալիս լիցքավորման համար, արդյունքում ստացվում է, որ տարեկան միայն խոհանոցում գազ ունենալու համար բավական մեծ ծախսեր են անում։
«Հաշվարկել ենք, որ բնական գազի պարագայում գյուղացիները տարեկան կտրվածքով տնտեսումներ կունենան։ Օրինակ՝ Բավրա գյուղի պարագայում հաշվարկները ցույց են տվել, որ ամբողջ գյուղի տնտեսությունները հանրագումարում տարեկան մոտ 7 մլն դրամի տնտեսում կունենան։ Հիմա ընդհանուր 60 մլն դրամի շինարարություն է իրականացվում, գազատարներ են անցկացվում։ 60 մլն-ից 27 միլիոնը համայնքի համաֆինանսավորումն է»,- SHANTNEWS-ին ասել է Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը։
Ֆինանսական հաշվարկներից ելնելով էլ՝ Աշոցքի համայնքապետարանը որոշել է գազաֆիկացման սուբվենցիոն ծրագիր ներկայացնել։ Ընդգրկել են 3 գյուղ՝ Բավրան, Ղազանչին և Սարագյուղը։ Երեք գյուղերից միայն Ղազանչիում է խորհրդային տարիներին գազաֆիկացման ցանց անցկացվել, բայց կապույտ վառելիքը գյուղ չի հասել։ Նախկին ցանցի միայն մի մասն է պահպանվել, որը նոր ծրագրում օգտագործելի չէ։ Երեք գյուղերն ամբողջությամբ գազաֆիկացնելու համար, ըստ նախահաշվի, 270 մլն դրամ գումար կպահանջվի։ Նման հնարավորություն Աշոցքի տեղական բյուջեն չունի։ Որոշել են սուբվենցիոն ծրագրերով ու փուլային գազաֆիկացում կատարել։
«Ծրագիրը շարունակական է։ 3 տարում ենք ավարտելու։ Այս տարի երկաթի գնի 100 %-ով թանկացում տեղի ունեցավ։ Տարեսկզբից ուրիշ մասշտաբի աշխատանքներ էինք ծրագրել, բայց իրականության մեջ ստացանք ուրիշ։ Աշխատանքների ծավալները նվազեցին։ Ինչքան գումար պլանավորել էինք, այդ գումարի ավելի քիչ աշխատանք ունեցանք»,- ասել է Կարեն Մանուկյանը։
Գազաֆիկացման ծրագրին հատկացված գումարը մնացել է նույնը, բայց գնաճի հետևանքով աշխատանքների ծավալն է կրճատվել։ Ղազանչիում նախատեսված էր մեկ փողոցում գլխավոր գազատարն անցկացնել, բայց կարողացել են աշխատանքների միայն կեսն այս տարի կատարել։ Երեք գյուղերում գազաֆիկացումն ամբողջությամբ ավարտելու են 2023 թվականին։ Կապույտ վառելիքը գյուղացիներին կհասնի տնային միացումները կատարելուց հետո։ Ինչպես են դրանք արվելու, դեռ չեն քննարկել։ Համենայնդեպս, նախորդ տարիներին գազաֆիկացված համայնքներում տնային միացումները գյուղացիների հաշվին են եղել։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...