18:51 25.11.2021
Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում Աշոցքում կբացվի 26, Ամասիայում՝ 19, Ախուրյանում՝ 38 և Արթիկում 34 ընտրատեղամաս։ Տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային կենտրոնները համարակալել են և ձևավորել հանձնաժողովները։ Խոշորացվող համայնքներում տեղամասերի թիվը չի համապատասխանում բնակավայրերի թվին։ Պատճառը վարչատարածքային բաժանումն է, համաձայն որի՝ Ամասիայում և Ախուրյանում բնակավայրի կարգավիճակ են ստացել լքված գյուղերը, որտեղ բնակիչներ չկան, հետևաբար, տեղամասեր չեն ձևավորվելու։
Տարածաշրջանների գյուղերը խոշորացվող համայնքների կազմում բնակավայրի կարգավիճակ են ստանում։ Բնակավայրի կարգավիճակ ունեն նաև բոլոր այն գյուղերը, որոնք տարիներ առաջ են լքվել։ Բնակիչներ չկան, մնացել են միայն դրանց անունները։ Ամասիայում այդպիսի 7 գյուղ կա։
Տարածաշրջանների գյուղերը խոշորացվող համայնքների կազմում բնակավայրի կարգավիճակ են ստանում։ Բնակավայրի կարգավիճակ ունեն նաև բոլոր այն գյուղերը, որոնք տարիներ առաջ են լքվել։ Բնակիչներ չկան, մնացել են միայն դրանց անունները։ Ամասիայում այդպիսի 7 գյուղ կա։
«Ամասիա խոշորացվող համայնքը ընդգրկելու է 26 բնակավայր, բայց ունենալու ենք միայն 19 տեղամասային կենտրոն։ 7 գյուղեր քարտեզի վրա են մնացել, միշտ ունեցել են բնակավայրի կարգավիճակ, բայց այդտեղ բնակիչներ չկան, գրանցված մարդիկ չկան։ Այդ գյուղերում, բնականաբար, տեղամասային կենտրոններ չեն բացվի»,- SHANTNEWS-ին ասել է թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը։
Նաև Ախուրյան խոշորացվող համայնքի երկու բնակավայրերում տեղամասային կենտրոններ չեն ձևավորվի։ Հացիկ կայարանի և Ախուրյան կայարանի մի քանի բնակիչները քվեարկելու են հարևան գյուղերում։ Թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովը մեկից ավելի տեղամասային կենտրոններ ձևավորել է խոշորացվող համայնքի ամենամեծ բնակավայրերում։
Հստակեցվում ու ճշգրտվում է ընտրողների թիվը։ Ընտրացուցակներից հանվել են այն ընտրողների անունները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը 6 ամսից ավելի է՝ լրացել է։ Արդյունքում ընտրողների թիվն էականորեն փոխվել է։
Թիվ 32 տարածքային հանձնաժողովի նախագահը ներկայացնում է գրանցված երեք քաղաքական ուժերի թեկնածուների թիվը։ 4-րդի՝ «Իկիլիկյան » կուսակցությունների դաշինքնի գրանցումն այս պահին անվավեր է ճանաչվել։ Հանձնաժողովը դաշինքին գրանցել էր, օրեր անց գրանցումն անվավեր ճանաչող որոշում կայացրել։ Հանձնաժողովի նախագահը խոստովանում է՝ իրենք են վրիպում թույլ տվել, հետո որոշել են սխալն ուղղել։
«Ախուրյան համայնքը ընդգրկում է 35 բնակավայր, այսինքն՝ կուսակցություններն ու դաշինքներն ավագանու ցուցակներում պետք է ներգրավված ունենան թեկնածուներ առնվազն 18 բնակավայրերից։ Մեր հանձնաժողովի անդամը փաստաթղթերը նայելիս հաշվել էր 18 բնակավայր։ Հետո նույն հանձնաժողովականը նկատել է, որ «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքը 14 բնակավայրի ներկայացվածություն է ապահովել։ Հրավիրել ենք արտահերթ նիստ, որոշում ենք կայացրել գրանցումն անվավեր ճանաչելու մասին։ Վրիպում է եղել մեր հանձնաժողովի անդամի կողմից»,- SHANTNEWS-ին ասել է թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ներսես Մարգարյանը։
«Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքը գրանցման հարցը երկու անգամ է դատարանում վիճարկել։ Դատական առաջին վճիռը հօգուտ «Իկիլիկյան» դաշինքի է եղել, երկրորդը՝ հակառակը։ Հիմա գործը կրկին դատարանում է։ Հերթական վճիռը վաղն է կայացվելու, ըստ այդմ՝ պարզ կդառնա, թե Ախուրյանում քանի ուժ է պայքարելու ավագանու կազմում մանդատ ստանալու համար։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...