Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով սպանելու գործով ցուցմունք է տվել ամբաստանյալ ռուս զինծառայողը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+9.09 oC

 Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով սպանելու գործով ցուցմունք է տվել ամբաստանյալ ռուս զինծառայողը

19:37 26.11.2021

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը։ Հիշեցնենք, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոդկա թաղամասում կնոջը ծեծելով մահվան հասցնելու համար։ Անդրեյ Ռազգիլդեևը պատմել է, թե դեպքին նախորդած ժամերին որտեղ է գտնվել, իսկ գործում էական շատ հանգամանքների մասին նշել է, որ երեք տարվա ընթացքում հիշողությունից ջնջվել են։

Տևական բացակայությունից հետո այսօրվա դատական նիստին մասնակցում էր նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը։ Նախորդ դատական նիստերին ներկայանալ նա հրաժարվում էր՝ սրանով իսկ իր բողոքն էր արտահայտում դատական նիստերին ամբաստանյալի հեռավար մասնակցության դեմ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն այսօրվա դատական նիստին երկրորդ անգամ դատարանի դահլիճում Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունն ապահովելու մասին միջնորդություն ներկայացրեց։

«Տպավորություն է, որ բացի տուժող կողմից, դատավարության մյուս մասնակիցները մտածում են ամբաստանյալի առողջական վիճակի մասին, թե ոնց անեն, որ հանկարծ ամբաստանյալը Covid-ի հետ կապված որևէ խնդիր չունենա։ Եթե առաջնորդվում ենք նույն տրամաբանությամբ, ապա պետք է որոշում ընդունվի դատական նիստերը դատավարության բոլոր մասնակիցների համար իրականացվեն հեռավար»,- ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը։

Ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը հեռավար կարգով ցուցմունք տվեց դատարանում։ Նա պատմեց, որ 2018-ի դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ծառայակիցների հետ Գյումրիի մի քանի գիշերային ակումբներում է ժամանակ անցկացրել։ Վերջին ակումբից ինչպես է տուն հասել՝ չէր հիշում։ Ըստ նրա՝ այն, որ իրեն մեղադրում են Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ, իմացել է ռազմաբազայում, երբ ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր է ստացել։

Նախաքննության փուլում Անդրեյ Ռազգիլդեևը նշել է, որ տուժող Ջուլիետա Ղուկասյանին երբևէ չի տեսել, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նախաքննության ժամանակ ասածն այսօր դատարանում վերահաստատեց։

«Այո, ես վերահաստատում եմ իմ նախկին դիրքորոշումը։ Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում։ Ինձ վաշտի հրամանատարն է զանգել, ասել, որ ծանուցում է եկել, պետք է ներկայանամ ոստիկանություն։ Ինձ հարցրել են՝ ի՞նչ է պատահել, ես էլ ասել եմ, որ ոչինչ էլ չի պատահել։ Դեկտեմբերի 11-ին դարձա կասկածյալ»,- Անդրեյ Ռազգիլդեևի հեռավար ցուցմունքը դատարանում թարգմանաբար ներկայացրել է Գագիկ Շիրմազանյանը։

Ամբաստանյալին հարցեր ուղղվեցին այն մասին, թե այդ օրը ինչ հագուստով և կոշիկներով է եղել։ Նա նշեց, որ դեպքի օրը հորաքրոջ ամուսնու սպորտային կոշիկներն է հագել, իսկ իրենը տանն է թողել։ Կոշիկների տեսքի, գույնի ու պատկանելության շուրջ հարցերի կարևորությունն այն էր, որ նախաքննական մարմնի կողմից փորձաքննության են ենթարկվել այն կոշիկները, որոնք, Ռազգիլդեևի պնդմամբ, դեպքի օրը նա չի հագել, բայց դրանց վրա հայտնաբերվել են Ջուլիետա Ղուկասյանի արյան հետքերը։

Ռազգիլդեևը նշեց, թե չգիտի՝ որտեղ է գտնվում Մայակովսկի փողոցը՝ դեպքի վայրը, որտեղ էլ տեսախցիկները ֆիքսել են ռուս զինծառայողին, իսկ գործով վկաները այդ տեսագրությունում ճանաչել են Ռազգիլդեևին։ Իր ցուցմունքի վերջում նա նշել է, որ եթե դատարանն իր նկատմամբ ազատազրկման որոշում կայացնի, ապա խնդրում է՝ թույլ տալ պատիժը Ռուսաստանի Դաշնությունում կրել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP