Պարզվում են Գյումրիում 6 տների տանիքում հրդեհի բռնկման պատճառները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+9.09 oC

Պարզվում են Գյումրիում 6 տների տանիքում հրդեհի բռնկման պատճառները

17:10 27.11.2021

Անցած գիշեր հրդեհ է բռնկվել Գյումրիի Սունդուկյան փողոցում, որտեղ Գյումրիի հին բնակֆոնդն է։ Տներն իրար պատկից են, ու քանի որ լուսամուտ ունենալու հնարավորություն չունեն, լույսը տներ երդիկներից է ընկնում։ Հենց պատկից լինելու պատճառով գիշերը բռնկված հրդեհից հարևանությամբ գտնվող 6 տներն են տուժել։ Կեսգիշերն անց բնակիչներն արթնացել են ծխի ուժեղ հոտից ու տանիքների այրվող տախտակների ճարճաթյունից։

Հրշեջ-փրկարարական 5 մարտական հաշվարկ է մասնակցել հրդեհաշիջմանը, 2 ժամից ավելի է պահանջվել կրակը մեկուսացնելու համար։ Հերթով այրվել են  հարևանությամբ գտնվող տների տանիքները։ Տների գույքը չի այրվել, բայց վնասվել է հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ։ 6 տներն էլ առանց տանիք են մնացել։ Բնակիչներն են նշում՝ դրանք բնակության այլևս պիտանի չեն, քանի դեռ նոր տանիք չեն կառուցել։

Անցած գիշեր տները հոսանքազրկվել են։ Էներգամատակարար ընկերությունն առավոտյան էր մալուխային ցանցը վերականգնում։ 6 հարևանները դրսում են գիշերել։ Հիմա փորձում են վնասները հաշվարկել։ Վնասված ներքին հարդարումը, թրջված գույքը , ըստ նրանց, կվերակագնեն, իսկ նոր տանիքների կառուցման համար աջակցության խնդրանքով քաղաքապետարան են դիմելու։

«Դիմելու ենք քաղաքապետարան՝ աջակցության խնդրանքով, որպեսզի օգնություն տրամադրեն, կարողանանք տանիքները վերանորոգել։ Ձմեռվա կեսին մնացել ենք բաց երկնքի տակ։ Տանիքներն ամբողջությամբ այրվել են։ Ամեն րոպե կարող են փլուզումներ տեղի ունենալ։ Գույքն ու ներքին հարդարումը հրդեհաշիջումից են տուժել, տները խոնավ են»,- SHANTNEWS-ին ասել են Սունդուկյան փողոցի բնակիչները։

Թաղամասում աշխատել են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները։ Պարզելու են, թե 6 տներից որ մեկից է սկիզբ առել կրակը և որն է եղել հրդեհի պատճառը։ Բնակիչները նախնական վարկած են նշում՝ հնարավոր է կրակն առաջացել է վառարանով ջեռուցվող տներից մեկում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP