Ինչպես է ալկոհոլն ազդում պտղի ուղեղի զարգացման վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Ինչպես է ալկոհոլն ազդում պտղի ուղեղի զարգացման վրա

17:58 05.12.2021

Ավստրիացի բժիշկներն առաջին անգամ մանրամասն ուսումնասիրել են, թե ինչպես է փոխվում պտղի ուղեղի կառուցվածքը հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործած մոր արգանդում։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական ընկերության (RSNA) մամուլի ծառայությունը։

«Պտղի ալկոհոլային համախտանիշը հանրային առողջության մեծ խնդիր է բոլոր երկրներում, որտեղ ալկոհոլը վաճառվում է առանց սահմանափակումների: Մենք առաջին անգամ ուսումնասիրել ենք, թե ինչպես է փոխվում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երեխայի ուղեղի զարգացման  կառուցվածքը»,- ասել է  Վիեննայի  բժշկական համալսարանի պրոֆեսոր Գրեգոր Կասպրիանը, ում խոսքերը մեջբերում է RSNA-ի մամուլի ծառայությունը։

Հղիության ընթացքում ալկոհոլի չարաշահումը հանգեցնում է, այսպես կոչված, պտղի ալկոհոլային համախտանիշի զարգացմանը, երեխայի ներարգանդային զարգացման մի շարք պաթոլոգիաների, որոնք բացասաբար են անդրադառնում նրա ողջ հետագա կյանքի վրա: Եվրոպացի գիտնականների գնահատականների համաձայն՝ նման խնդիրներն ազդում են զարգացած երկրների մեծ մասում նորածինների մոտ 1-5%-ի վրա և զարգացող երկրների զգալիորեն ավելի շատ երեխաների վրա։

Այս դիտարկումների ընթացքում գիտնականները վերլուծել են հինգ հարյուր հղի կանանց արգանդում պտղի MRI պատկերները:

   Ալկոհոլի չարաշահման հետևանքները  

Յուրաքանչյուր տասներորդ հղին, ինչպես ցույց է տվել հիվանդների անանուն հարցումը, ալկոհոլ է օգտագործել հղիության սկզբից մինչև հիվանդանոց ընդունվելը։ Սա գիտնականներին հնարավորություն է տվել հետևել էթանոլի ազդեցությանը երեխայի ուղեղի աճող հյուսվածքի վրա և արձանագրել  կառուցվածքի հիմնական փոփոխությունները:

Պարզվել է, որ ալկոհոլը ամենաշատն ազդում է ուղեղի երկու հատվածների կառուցվածքի վրա՝ այսպես կոչված, հիպոթալամուսի գոտին և կորպուս կալոզումը, որը կապում է ուղեղի կիսագնդերը: Առաջին շրջանը պատասխանատու է ներարգանդային զարգացման ընթացքում տարբեր հորմոնների արտադրության և նեյրոնների ձևավորման համար, իսկ երկրորդը կարևոր դեր է խաղում ուղեղի ձախ և աջ կիսագնդերի  աշխատանքի սինքրոնացման համար։

Երկու տարածքների ձևավորման գործընթացում խախտումները կարող են հանգեցնել ուղեղի մի շարք անոմալիաների: Սա է պատճառը, ըստ հետազոտողների, թե ինչու  պտղի ալկոհոլային համախտանիշի կրողները մանկության և հասուն տարիքում տառապում են ուղեղի բազմաթիվ խանգարումներով:

Գիտնականները հույս ունեն, որ հետագա ուսումնասիրությունները կօգնեն նրանց մշակել միջոցներ, որոնք կպաշտպանեն պտուղը ալկոհոլի թունավոր ազդեցություններից կամ գոնե մասամբ կչեզոքացնեն այն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Գավառ քաղաքից  13 կմ հարավ-արևելք

08:24 01.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

08:05 01.05.2025

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

08:00 01.05.2025

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

Մայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP