19:39 03.12.2021
2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոդկա թաղամասում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է։ Այսօր միջնորդություններ է ներկայացրել ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի պաշտպանը։ Միջնորդությունները վերաբերել են գործով առկա ապացույցների շարքում մի քանիսն անթույլատրելի ճանաչելուն։ Մինչ միջնորդությունների քննությանն անցնելը հրապարակվել է դիմումը, որը դատարանին են ներկայացրել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, որոնք այսօր դատարան չէին եկել, փոխարենը՝ երկու օր առաջ դիմում են ներկայացրել դատավորին ու պարզաբանել, թե որն է իրենց բացակայության պատճառը։
Դատական նիստերին հրաժարվում են ներկայանալ, քանի որ, ըստ նրանց, դատավարությունն ընթանում է կողմերի իրավահավասարության և մրցակցային դատավարության հիմքերի խախտումներով։ Խոսքը, մասնավորապես, դատական նիստերին ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի հեռավար մասնակցության մասին է։ Ըստ այդմ՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները նշել են, որ հրաժարվում են մասնակցել դատական նիստերին։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների դիմումը հրապարակելուց հետո մի շարք միջնորդություններ ներկայացրեց ռուս զինծառայողի պաշտպանը։ Առաջին միջնորդությունը վերաբերում էր Ռազգիլդեևի հորաքրոջ հետ ունեցած հեռախոսազրույցի վերծանությունը անթույլատրելի ապացույց ճանաչելուն։ Պաշտպանը՝ մեղադրական կողմի մեկնաբանությամբ, նախ ներկայացրեց, թե ինչ է ասվում այդ հեռախոսազրույցում։ Ռազգիլդեևը հորաքրոջը խնդրել է լվանալ իր բաճկոնը։
Հեռախոսազրույցի վերծանությունը, ըստ պաշտպանական կողմի, անթույլատրելի ապացույց է, Նարինե Ռշտունին անթույլատրելի ապացույց է համարում նաև դեպքի մասին մահից առաջ Ջուլիետա Ղուկասյանի տված տեղեկությունները։ Նա հիվանդանոցում, ռենտգեն հետազոտության ժամանակ է պատմել, որ իրեն հետևել է սլավոնական արտաքինով երիտասարդ և ծեծի է ենթարկել։
Ըստ պաշտպանի, Ջուլիետա Ղուկասյանը տեղեկությունները հայտնել է առանց ընթերակաների, որը հարցազրույց անունն է ստացել, իսկ Քրեական դատավարության օրենսգրքում հարցազրույց տերմին չկա։ Բացի դրանից, կազմված արձանագրությունը Ջուլիետա Ղուկասյանը չի ստորագրել, որովհետև ի վիճակի չի եղել։ Պետմեղադրողն էլ նշեց, որ ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց դիմած տուժածի դեպքում պարտավոր են եղել գործել արագ։
«Անհրաժեշտ է եղել արագ բուժօգնություն ցուցաբերել տուժածին և այդ պայմաններում ընթերականեր ապահովելը գրեթե անհնար էր։ Նաև կարևոր է, թե որտեղ է ստացվել տվյալները տուժածից՝ բուժօգնության սենյակում, ռենտգեն կաբինետում։ Գտնում եմ, որ որևէ էական խախտում համարել չի կարելի, և միջնորդությունը ենթակա է մերժման»,-դատարանում ասել է պետմեղադրող Արամ Եդիգարյանը։
Դատարանը երկու միջնորդությունների մասով կողմերի կարծիքները լսեց, բայց դրանք բավարարելու կամ մերժելու որոշում չկայացրեց։ Միջնորդություններին դատարանը կանդրադառնա վերջնական ակտի կայացման ընթացքում։
Մերժելու որոշում կայացվեց 3 վկաներին նորից ծանուցելու և նրանց դատարանում հարցաքննելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Խոսքը Հանրապետությունից բացակայող 3 վկաների մասին է, որոնցից երկուսը Ռազգիլդեևի ծառայակիցներն են եղել և հիմա արդեն Գյումրիում տեղակայված ռազմաբազայում չեն ծառայում։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...