09:17 12.02.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 12-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Էստոնական, Արզումանյան, Առաքելյան, Սիսակյան, Լենինգրադյան, Հալաբյան, Ջանիբեկյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիորսյան, Չուխաջյան, Միրաքյան, Սպորտի, Հասմիկի, Ա. Սարգսյան, Թերլեմեզյան, Աբելյան, Լուկաշինի, Գր. Զոհրապի, Ոսկանյան, Պարսեղով փողոցների, Վշտունի փողոցի և իր նրբանցքների, Խ.Խաչատրյան փողոցի և իր նրբանցքների, Բաշինջաղյան փողոցի առանձնատների ջրամատակարարումը:
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...
19:48 02.08.2025
Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատարՕմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...
19:36 02.08.2025
«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի ԻտալիայումՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...
19:29 02.08.2025
Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-իԳազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...