19:58 04.12.2021
«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը և պատմական շենքն ամբողջությամբ շարունակում են փլուզվել, իսկ պահպանության ուղղությամբ որևէ ձեռնարկում չի եղել՝ տարածքը մնում է բաց ու առանց սահմանազատման։ Անգամ այս վիճակում կինոյի քաղաքի հայտնի վայրը մնում է ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը։
Հարևանությամբ նորաստեղծ ու նույնանուն «Վառեմ-Մարեմ» արվեստանոցի երիտասարդները ստանձնել են պատմական շենքի հանրահռչակման ու պահպանման գործը։ Երիտասարդ ստեղծագործողները շենքին տիրություն են անում հարևանի սրտացավությամբ: Նորաբաց արվեստանոցի երիտասարդները մարդկանց շենքի ու պատշգամբի պատմությունն են ներկայացնում ու դարձել են փլուզվող շենքի պահապանները:
Կինոյի հայտնի պատշգամբում ավելի են մեծացել քայքայված հատվածները, ներսից ու դրսից շաունակվում է հին գերանների քանդելը, այն խիստ վտանգավոր է մարդկանց մուտքի համար, պատշգամբ բարձրանալ ու լուսանկարվել չի թույլատրվում՝ ամեն վայրկյան կարող է փլուզվել: Խարխլված հիմքերով ու պատերով պատմական շենքի միայն ճակատային մասն է համեմատաբար պահպանված։ Երկհարկանի հսկայական շենքի ներսը ավերակների է վերածվել։
Բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ չեն պատշգամբի պատմությանը կամ ցանկանում են տեղում դիտել ֆիլմի ամենահայտնի ու սիրված դրվագը, արվեստանոցի երիտասարդները ստեղծել են QR կոդ, որը փակցված է շենքի պատին:
Ռեստավրատոր Միքայել Վարդպարոնյանը պատմաբան Ավետիք- Մելիք Սարգսյանի նախաձեռնությամբ վերականգնել է շենքի դռան վերևի հատվածում գտնվող քարե գրությունը, որը վնասված էր:
«Արձանագրությունը փաստում է, որ այն կառուցվել է 1879 թվականին Խաչատուր Աբովենցի կողմից, այդ գրությունը մինչև վերականգնումը շատ դժվար տեսանելի էր․․․Կոտրված տառերը վերականգնել ու մաքրել ենք ամբողջ տեքստը»,- ասել է «Վառեմ-Մարեմ» արվեստանոցի հիմնադիր Միքայել Վարդպարոնյանը։
«Վառեմ-Մարեմ» արվեստանոցը հայտնի պատշգամբի հարևանությամբ հետաքրքիր միջավայր է դարձել ստեղծագործողների համար, այն բաց հարթակ է։ Այստեղ նաև բրուտագործություն, կավագործություն ու կերամիկական արվեստ են սովորում պատանիները, իրենց պատրաստած կերպարները թրծում են հենց արվեստանոցի կենտրոնում տեղադրված թոնրի վրա, որը նաև օջախը տաքացնելու խորհուրդ ունի:
Արվեստանոցը այս կերպ կշարունակի հայտնի բալկոնի ու շենքի պահպանությունը։ Նորանոր գաղափարներ ունեն, որոնք հերթով կյանքի կկոչեն: Ասում են՝ այնքան ենք Վառեմ-մարեմի պատշգամն ու շենքը հանրահռչակելու, մինչև վերջնականապես լուծվի ճարտարապետական շինության վերականգնման հարցը։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...