23:15 12.12.2021
Ֆրանսիական EasyMile ընկերությունը ստացել է առանց վարորդի հանրային ճանապարհներով ուղևորներ տեղափոխելու առաջին թույլտվությունը։ Այսպիսով՝ Ֆրանսիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը, որը թույլ տվեց սարքերի շահագործումն առանց օպերատորի ներկայության, հայտնում է CVBJ-ն։
Առաջին անվարորդ սարքը EasyMile EZ10 ավտոբուսն էր, մինչ այդ բոլոր ինքնավար մեքենաները պարտավոր էին ունենալ վարորդ՝ բոլոր գործընթացները կառավարելու համար: EasyMile EZ10 ինքնավար միկրոավտոբուսը փորձարկվել է աշխարհի ավելի քան 400 վայրում, ներառյալ Մադրիդի համալսարանը: Սակայն մինչ այժմ այս թեստերն իրականացվել են մասնավոր տարածքներում կամ խստորեն վերահսկվող տարածքներում, որտեղ երթևեկությունը քիչ է:
Դեկտեմբերի սկզբին EasyMile EZ10-ը սկսեց ուսանողներին տեղափոխել Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Oncopole բժշկական համալսարանի շուրջը: Այլ մեքենաներ, մոտոցիկլետներ, էլեկտրական սկուտերներ և հետիոտներ կարող են ազատորեն շարժվել դրա երկայնքով: Ինքնավար միկրոավտոբուսը EasyMile EZ10-ն աշխատում է առանց վարորդի՝ 40 կմ/ժ առավելագույն արագությամբ։
Միկրոավտոբուսը նախատեսված է 12 մարդ տեղափոխելու համար։ Այն համալրված է լիդարով, GPS թրեյքերով, հեռավորության հաշվիչով, տեսախցիկներով և սենսորներով, որոնք ստեղծում են եռաչափ պատկեր այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում իրենց շուրջը: Մեքենայի ծրագրային ապահովումն ավտոմատ կերպով որոշում է, թե ինչ անել, երբ ավտոբուսը խոչընդոտ է տեսնում կամ բախվում է չնախատեսված ինչ-որ բանի:
Այսօր EasyMile EZ10-ը հագեցած է 4-րդ մակարդակի ավտոմատ օդաչուով: Ավտոբուսն ի վիճակի է ինքնուրույն շարժվել նախապես դրված երթուղիով:
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...