16:23 06.12.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, դեկտեմբերի լույս 5-ի գիշերը Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերեցին ու գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Ստեփանավանի նախկին քաղաքապետին, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
59-ամյա տղամարդուն մեղսագրվում են քրեական օրենսգրքի երկու հոդվածով նախատեսված արարքներ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Սեպտեմբերի 13-ին հարուցված քրեական գործով նա ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն թաքնվում էր քննությունից, ուստի նրա նկատմամբ նոյեմբերի 5-ին հայտարարվել էր հետախուզում։ 59-ամյա տղամարդը փոխանցվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...
21:23 06.06.2025
ՇՄ նախարարն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներինՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան համագործակցության ղեկավար Քատրին Բուդեր-Փելցին և KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարը ողջունել է պատվիրակության այցը՝ բարձր գնահատելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված […] ...