Հաշմանդամություն ունեցող մարզիկները որոշել են սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Հաշմանդամություն ունեցող մարզիկները որոշել են սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններին

14:09 07.12.2021

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ արդեն չորրորդ անգամ անցկացրել է սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը։

Առաջնությանը հաշմանդամություն ունեցող 66 մարզիկ է մասնակցել՝ 12 աղջիկ և 54 տղա Արցախից և Հայաստանի տարբեր քաղաքներից՝ Գյումրիից, Վանաձորից, Սպիտակից, Տաշիրից և այլն։ Նրանք պայքարել են 10 քաշային կարգերում։

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքերով՝ առաջնությանը նաև 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր հերոս տղաներն են մասնակցել․ «Առաջնությունն անցկացվել է շատ բարձր մակարդակով՝ միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։ Բոլոր մարզիկներն էլ բավականին լավ արդյունքներ են ցուցադրել։ Մեր ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մոտ 12-13 մասնակից ունեցանք, որոնց մեծ մասը, ի դեպ, մրցանակային տեղեր զբաղեցրին։ Այս կարճ ժամանակում նման արդյունքն իսկապես շատ ոգևորիչ էր»։

Սարգիս Ստեփանյանը կարևորում է նաև պետական աջակցությունը հաշմանդամային սպորտին․ «Առաջին տարին էր, որ ֆինանսավորում ստացանք նախարարության կողմից, որի համար շատ շնորհակալ ենք։ Սա արդեն երրորդ մրցաշարն էր պետական ֆինանսավորմամբ․ ամռանը նաև Հայաստանի բազկամարտի առաջնությունն էինք անցկացրել, իսկ օրեր առաջ Ռումինիայում մասնակցեցինք բազկամարտի աշխարհի առաջնությանը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները Բուխարեստում կայացած աշխարհի առաջնությունում ձախ ձեռքով նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե, իսկ աջ ձեռքով՝ 1 արծաթե և 1 ոսկե մեդալ։

«Աշխարհի առաջնությունում իսկապես աննախադեպ արդյունքներ գրանցեցինք։ Նման արդյունքներ հաճախ չեն լինում։ Եվ այդ նույն մարդիկ մի քանի օր անց վերադարձան ու մեդալներ նվաճեցին նաև սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունում։ Սա այդքան էլ հեշտ չէ»,- ընդգծում է Սարգիս Ստեփանյանը։

Նշենք նաև, որ մրցանակների հանձնման արարողությանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Տարբեր քաշային կարգերում տղաների և աղջիկների պայքարում սեղմում հենարանից վարժությունից Հայաստանի չեմպիոն են հռչակվել․

Աղջիկներ

Մինչև 50 կգ՝ Բարսեղյան Վարդուհի
Մինչև 55 կգ՝ Մանուկյան Սվետլանա
Մինչև 61 կգ՝ Մելքոնյան Արևիկ
Մինչև 67 կգ՝ Գրիգորյան Լենա
Մինչև 86 կգ՝ Մեսրոպյան Նաիրա

Տղաներ

Մինչև 49 կգ՝ Բաբայան Արթուր
Մինչև 54 կգ՝ Հարությունյան Սարգիս
Մինչև 59 կգ՝ Հովհաննիսյան Վարդան
Մինչև 65 կգ՝ Մխիթարյան Հարություն
Մինչև 65 կգ՝ Լսողական խանգարումով մարզիկներ՝ Առաքելյան Նարեկ
Մինչև 72 կգ՝ Միրիբյան Սարգիս
Մինչև 80 կգ՝ Ղահիրյան Գարիկ
Մինչև 88 կգ՝ Հարությունյան Իգոր
Մինչև 88 կգ՝ Լսողական խանգարումով մարզիկներ՝ Ազիզյան Ռաֆայել
Մինչև 97 կգ՝ Հովհաննիսյան Սերոբ
Մինչև 107 կգ՝ Մելքոնյան Լիպարիտ
107 կգ և ավելի՝ Պողոսյան Ռոմիկ

Բացարձակ քաշային կարգ՝ Մխիթարյան Հարություն

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 25.06.2025

SHANTNEWS

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

17:50 25.06.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

17:30 25.06.2025

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

Աշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

17:19 25.06.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

17:10 25.06.2025

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...

«Չելսին»  դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

17:00 25.06.2025

«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ:   ...

BACK_TO_TOP