Արաբկիրի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են սպանության փորձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Արաբկիրի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են սպանության փորձը

14:33 08.12.2021

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21։10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց. 1-02 ահազանգած կինը, որ Երևանի Ավետիսյան փողոցի բնակիչ է, հայտնել էր, որ որդուն դանակահարել են։ Օպերատիվ խումբը Ավետիսյան փողոց մեկնեց՝ տուժողի տուն։ 36-ամյա տղամարդուն շտապօգնության խումբը տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա բնակարանում արյան հետքեր կային։ Նախ պարզվեց, որ դեպքը տանը չէր եղել. տղամարդը դանակահարված վիճակում հասել էր տուն։
Մայրը, տեսնելով արնաքամվող տղային, անմիջապես ահազանգել էր 1-03 և 1-02։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները չկարողացան զրուցել տուժողի հետ։ Նա բժիշկների հսկողության տակ էր. ստացել էր մի քանի վնասվածք, այդ թվում՝ պարանոցի շրջանում։ Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև հայտնաբերեցին դեպքի վայրը։ Միջադեպը տեղի էր ունեցել Վաղարշյան փողոցի թիվ 12 հասցեի մոտ։ Շուտով հայտնի դարձավ նաև մասնակիցների շրջանակը։ Տուժող տղամարդու և նույն թաղամասի բնակիչներից մեկի միջև կենցաղային առիթով վեճ էր սկսվել։ Այդ ընթացքում էլ նա ստացել էր դանակի մի քանի հարված։ Կասկածվողը 36-ամյա տղամարդ էր՝ Ավետիսյան փողոցի բնակիչ։ Նրան հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ Արաբկիրի ոստիկանները նաև բացատրական աշխատանք տարան, որը արդյունք տվեց։ Կեսգիշերին մոտ կասկածվողը եկավ բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ 36-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 06.06.2025

SHANTNEWS

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

21:52 06.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

21:44 06.06.2025

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

21:35 06.06.2025

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

21:29 06.06.2025

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...

ՇՄ նախարարն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին

21:23 06.06.2025

ՇՄ նախարարն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան համագործակցության ղեկավար Քատրին Բուդեր-Փելցին և KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարը ողջունել է պատվիրակության այցը՝ բարձր գնահատելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված […] ...

BACK_TO_TOP