17:56 08.12.2021
Շարունակվում է բասկետբոլի VBET Ա-լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի քանի հանդիպում է կայացել։
«Գյումրին» մրցել է «ԱԻԱ Սթարսի» հետ և 78-91 հաշվով պարտություն կրել։
Դեկտեմբերի 4-ին ԲԿՄԱ-ն ուժերն է չափել «Արցախ» ակումբի հետ և 117-62 հաշվով հաղթանակ տարել։ Դեկտեմբերի 5-ին «Արցախը» ևս մեկ խաղ է անցկացրել՝ մրցելով «Էրեբունի» թիմի հետ և զիջելով 97-117 հաշվով։
Դեկտեմբերի 5-ին կայացած մյուս խաղում միմյանց դեմ մրցել են ՖԻՄԱ-ն և ԲԿՄԱ-ն։ Հանդիպումն ավարտվել է 60-101 հաշվով՝ հօգուտ ԲԿՄԱ-ի։ Այս հանդիպման վերաբերյալ, սակայն, Vbet Ա-լիգայի մամուլի քարտուղարությունն ավելի ուշ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԱ ՖԻՄԱ-ի կազմում եղել է խաղացող, որը նախորդ ակումբից («Էրեբունի») տեղափոխվելու թույլտվություն չի ստացել, ԲԱ ՖԻՄԱ թիմը համարվում է պարտված։ Խաղի հաշիվը մնում է անփոփոխ, սակայն ԲԱ «ՖԻՄԱ»-ն պարտության համար վաստակում է 0 միավոր։ ԲԱ ՖԻՄԱ-ն կտուգանվի լիգայի խորհրդի նիստից հետո:
Խաղացող Բրենդոն Հիլլն այլևս իրավունք չունի հանդես գալ ԲԱ ՖԻՄԱ-ում, քանի դեռ «Էրեբունիից» պաշտոնական թույլտվություն չի ստացել»:
Դեկտեմբերի 7-ին ևս երկու հանդիպում է կայացել։ Առաջատար «Ուրարտուն» մրցել է «Արցախի» հետ և 112-91 հաշվով հաղթանակ տարել։ Օրվա մյուս խաղում էլ ԲԿՄԱ-ն մրցել է «Արարատ» ակումբի հետ և առավելության հասել 97-80 հաշվով։
Կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» և ԲԿՄԱ-ն գլխավորում են VBET Ա-լիգայի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 17 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակում է «Էրեբունին»՝ 16 միավորով։
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առաջնության շրջանակում երկու հանդիպում կկայանա։ «Արարատը» ժամը 19։00-ին կմրցի «Արցախի» հետ, իսկ ժամը 21։15-ին կմեկնարկի ՖԻՄԱ-«Գյումրի» հանդիպումը։
Բասկետբոլի VBET Ա-լիգայի 2021/2022 մրցաշրջանի բոլոր հանդիպումներն անցկացվում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Մուտքն ազատ է։
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...
17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...
17:19 25.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...