12:16 09.12.2021
2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում մեկնարկել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթի SMS քվեարկության փուլը:
«Հանդիսատեսի համակրանք» SMS քվեարկությունն անցկացվում է 2021 թվականի դեկտեմբերի 9–ից մինչև դեկտեմբերի 19–ը (ժամը 23:59-ը) ներառյալ:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության www.escs.am պաշտոնական կայքում հրապարակված՝ մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների այբբենական կարգով ներկայացված անվանացանկից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 5009 կարճ համարին:
Մարզիկների անվանացանկը` ըստ մարզաձևերի
01 Ալեքսանյան Արթուր` հունահռոմեական ըմբշամարտ
02 Ամոյան Մալխաս` հունահռոմեական ըմբշամարտ
03 Ավագյան Կարեն` ծանրամարտ
04 Արոնյան Լևոն` շախմատ
05 Բաչկով Հովհաննես` բռնցքամարտ
06 Գասպարյան Մարգարիտա` թենիս
07 Գասպարյան Սամվել` ծանրամարտ
08 Դալալոյան Արթուր` սպորտային մարմնամարզություն
09 Դանիելյան Էլինա` շախմատա
10 Դավթյան Արթուր` սպորտային մարմնամարզություն
11 Լալայան Վարազդատ` ծանրամարտ
12 Խաչանով Կարեն` թենիս
13 Կարապետյան Անդրանիկ` ծանրամարտ
14 Կարապետյան Թինա, Սիմոն Պռոուքս-Սենակալ` գեղասահք
15 Հարությունյան Արսեն` ազատ ոճի ըմբշամարտ
16 Հարոյան Վարազդատ` ֆուտբոլ
17 Մարյանյան Ստեփան` հունահռոմեական ըմբշամարտ
18 Մարտիրոսյան Արսեն` ծանրամարտ
19 Մարտիրոսյան Սիմոն` ծանրամարտ
20 Մինասյան Գոռ` ծանրամարտ
21 Մխիթարյան Հենրիխ` ֆուտբոլ
22 Մկրտչյան Հակոբ` ծանրամարտ
23 Նազարյան Էդմոնդ` հունահռոմեական ըմբշամարտ
24 Չալոյան Դավիթ` բռնցքամարտ
25 Սպերցյան Էդուարդ` ֆուտբոլ
Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն, որի համար բաժանորդից կգանձվի 50 ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթի սահմանմանն աջակցել է Vbet ընկերությունը:
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...
17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...
17:19 25.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...