Մեր Երևանը աղբակույտերի մեջ թաղված ու գարշահոտություն տարածող քաղաք չէ. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Մեր Երևանը աղբակույտերի մեջ թաղված ու գարշահոտություն տարածող քաղաք չէ. Նաիրա Զոհրաբյան

18:29 20.07.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

«Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությանը երևի թվում է, որ Երևանը որբի գլուխ է, և իրենք էլ այստեղ են՝ քաղաքից քերելու ինչ հնարավոր է։ Հատկապես այս օրերին քանիցս խոսել եմ թե՛ «Սանիթեք»-ի ղեկավարության, թե՛ Երևանի քաղաքապետարանի հետ, սակայն մայրաքաղաքը ժամ առ ժամ դառնում է աղբակույտերի գերի։ Ուստի, քիչ առաջ պաշտոնական նամակ եմ ուղարկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, քանզի մեր Երևանը աղբի մեջ խեղդելը դա երևանցու` մաքուր և բարեկարգ քաղաքում ապրելու իրավունքի ոտնահարում է և ակնկալում եմ, որ Պաշտպանը մեզ հետ միասին հետևողական կլինի, որ տարբեր լեգիոներ կազմակերպություններ, որոնց երևի թվում է՝ ինչ ուզենան կանեն, հստակ պատասխանատվության կանչվեն, իսկ պարալիզացված քաղաքապետարանը գոնե այս հարցում մի քիչ թասիբ ունենա և իրականացնի իր վերահսկողական գործառույթները»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը կոչ է Արման Թաթոյանին հնարավորինս օպերատիվ արձագանքնել խնդրին:

«Հարգարժա՛ն Պարոն Թաթոյան, ինչպես հայտնի է, Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից մայրաքաղաք Երևանում աղբահանության իրականացումը սահմանված ժամանակացույցի խախտումներով և ոչ պատշաճ մակարդակով իրականացնելու վերաբերյալ խնդիրը վերջին օրերին հայտնվել է մեր բոլորի և նաև Ձեր ուշադրության կենտրոնում:

Ոզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ այս լրջագույն հարցին։
Չկա Երևանում որևէ համայնք, որը վերջին շրջանում թաղված չլինի աղբակույտի մեջ։ Եթե սա անգործություն է, ապա պիտի արժանանա հստակ գնահատականի։ Եթե սա սաբոտաժ է, կրկին պիտի համարժեք արձագանք լինի։ Մեր Երևանը աղբակույտերի մեջ թաղված ու գարշահոտություն տարածող քաղաք չէ, և ովքեր հասցրել են քաղաքն այս վիճակին, հստակ պատասխանատվության պիտի ենթարկվեն։

Հասկանալի չէ նաև Երևանի քաղաքապետարանի սաբոտաժային պասիվությունը և իր վերահսկողական գործառույթների իրականացումից հրաժարվելը։ Հարգելի՛ Պաշտպան, ակնկալում եմ, որ նաև Ձեր գործուն միջամտությամբ մենք միասին այս հարցին հնարավորինս արագ և արդյունավետ լուծում պիտի գտնենք»,- գրել է նա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

19:05 02.08.2025

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

BACK_TO_TOP