19:41 09.12.2021
Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի 2021 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում 15-11 հաշվով զիջել է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենին, որը մեկնարկում մրցաշարից դուրս էր թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Հիշեցնենք, որ Արոնյանն էլ մեկնարկային՝ 1/8 եզրափակիչում 15-12 հաշվով հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Դուբովին: Կիսաեզրափակիչում Դին Լիժենը կմրցի Նակամուրայի հետ, իսկ մյուս եզրափակիչում հնդիկ Նիհալ Սարինը կհանդիպի Սո-Կարուանա զույգի հաղթողի հետ:
Կայծակնային շախմատի 2021 թվականի առաջնության մրցանակային ֆոնդը 100 հազար դոլար է: Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 19-ին:
16:40 25.06.2025
«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերադառնում է «Կամպ Նոու»: Կատալոնական ակումբը երկար դադարից հետո իր տնային ստադիոնում առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում: «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում Լա լիգայում իր առաջին 3 խաղերը կանցկացնի մրցակցի հարկի տակ, հետո կվերադառնա «Կամպ Նոու», որն այս շրջանում կհյուրընկալի 50-ից 60 հազար հանդիսականի: […] ...
16:30 25.06.2025
Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված փառատոնի այս տարվա ծրագրերին և սպասվող միջոցառումներին։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ […] ...
16:24 25.06.2025
Ժաննա Անդրեասյանը Դիլիջանի դպրոցներում հետևել է 9-րդ դասարանի քննությանը, որն անցկացվել է էսսեի ձևաչափովՀանրակրթության նոր չափորոշչի շրջանակում այսօր Տավուշի մարզում «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից 9-րդ դասարանցիների համար անցկացվել է քննություն` միասնական էսսեի ձևաչափով: Դիլիջանի թիվ 2 և թիվ 4 հիմնական դպրոցներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հետևել են քննության ընթացքին։ Աշակերտներին տրված էին գրականությունից և պատմությունից տեքստերի հատվածներ՝ միևնույն թեմայի ու գաղափարի շրջանակում, […] ...
16:21 25.06.2025
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Թափանցիկության հանձնառությանը՝ դառնալով 42-րդ մասնակիցըՀայաստանի Հանրապետությունը ստորագրել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի կողմից ներկայացված Թափանցիկության հանձնառությունը (Transparency Pledge)` դառնալով Կոնվենցիայի 42-րդ մասնակից պետությունը, որ միացել է Թափանցիկության հանձնառությանը: Կոնվենցիայի մասնակից պետությունը կամավոր ստանձնում է հանձնառություն՝ ապահովելու թափանցիկության և քաղաքացիական հասարակության մասնակցության նվազագույն չափանիշները Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի շրջանակում։ Այս քայլով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ […] ...
16:15 25.06.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահինՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակությունը հունիսի 24-27-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում: Այցի շրջանակում պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հունիսի 24-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի […] ...
16:10 25.06.2025
«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչինՉեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստ Պոդգորիցան» հայտարարել է գլխավոր մարզիչ Իվան Բռնովիչին հեռացնելու մասին: Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հանդիպելու է հենց այս թիմի՝ Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ: Բացի չեմպիոնությունից ակումբը Բռնովիչի հետ նաև դարձել է երկրի գավաթակիր: Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կաշխատի նախկին մարզչի առաջին օգնական Սրջան Նիկիչը: ...