22:35 09.12.2021
Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնություններում հանդես եկող ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունեցող մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների տասնյակը։
Առաջին երեք տեղը 150 միլիոն եվրոյով բաժանում են Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։
Հաջորդ տեղերում են «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ Մեյսոն Գրինվուդը (140 միլիոն եվրո) ու Ջեյդոն Սանչոն (130 միլիոն եվրո), Ֆերան Տորեսը (120 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Ժոաու Ֆելիշը (100 միլիոն եվրո, «Աթլետիկո Մադրիդ»), Կիլիան Մբապեն (80 միլիոն եվրո, ՊՍԺ), Մուսա Դիաբին (80 միլիոն եվրո, «Բայեր») և Իերեմի Պինոն (80 միլիոն եվրո, «Վիլյառեալ»)։
16:40 25.06.2025
«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերադառնում է «Կամպ Նոու»: Կատալոնական ակումբը երկար դադարից հետո իր տնային ստադիոնում առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում: «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում Լա լիգայում իր առաջին 3 խաղերը կանցկացնի մրցակցի հարկի տակ, հետո կվերադառնա «Կամպ Նոու», որն այս շրջանում կհյուրընկալի 50-ից 60 հազար հանդիսականի: […] ...
16:30 25.06.2025
Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված փառատոնի այս տարվա ծրագրերին և սպասվող միջոցառումներին։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ […] ...
16:24 25.06.2025
Ժաննա Անդրեասյանը Դիլիջանի դպրոցներում հետևել է 9-րդ դասարանի քննությանը, որն անցկացվել է էսսեի ձևաչափովՀանրակրթության նոր չափորոշչի շրջանակում այսօր Տավուշի մարզում «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից 9-րդ դասարանցիների համար անցկացվել է քննություն` միասնական էսսեի ձևաչափով: Դիլիջանի թիվ 2 և թիվ 4 հիմնական դպրոցներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հետևել են քննության ընթացքին։ Աշակերտներին տրված էին գրականությունից և պատմությունից տեքստերի հատվածներ՝ միևնույն թեմայի ու գաղափարի շրջանակում, […] ...
16:21 25.06.2025
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Թափանցիկության հանձնառությանը՝ դառնալով 42-րդ մասնակիցըՀայաստանի Հանրապետությունը ստորագրել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի կողմից ներկայացված Թափանցիկության հանձնառությունը (Transparency Pledge)` դառնալով Կոնվենցիայի 42-րդ մասնակից պետությունը, որ միացել է Թափանցիկության հանձնառությանը: Կոնվենցիայի մասնակից պետությունը կամավոր ստանձնում է հանձնառություն՝ ապահովելու թափանցիկության և քաղաքացիական հասարակության մասնակցության նվազագույն չափանիշները Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի շրջանակում։ Այս քայլով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ […] ...
16:15 25.06.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահինՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակությունը հունիսի 24-27-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում: Այցի շրջանակում պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հունիսի 24-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի […] ...
16:10 25.06.2025
«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչինՉեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստ Պոդգորիցան» հայտարարել է գլխավոր մարզիչ Իվան Բռնովիչին հեռացնելու մասին: Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հանդիպելու է հենց այս թիմի՝ Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ: Բացի չեմպիոնությունից ակումբը Բռնովիչի հետ նաև դարձել է երկրի գավաթակիր: Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կաշխատի նախկին մարզչի առաջին օգնական Սրջան Նիկիչը: ...