14:15 12.02.2018
Իսրայելի հյուսիսում սրվել է իրավիճակը՝ Թել-Ավիվի, Դամասկոսի և Թեհրանի գործողությունների պատճառով: Այս իրավիճակի մասին Սպիտակ տունը թվիթերյան իր էջում հայտարարություն է տարածել՝ իր աջակցությունը հայտնելով Իսրայելին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանվելու սիրիական և աշխարհազորայինների ուժերից, որոնք աջակցություն են ստանում Իրանի կողմից: Սպիտակ տունը նաև Իրանին և նրա դաշնակիցներին կոչ է արել դադարեցնել սադրիչ գործողությունները և աշխատել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ կոչ անելով խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են տարածաշրջանում սրել հակամարտությունը:
Հիշեցնենք, որ Իսրայելի զինուժը իրանական ԱԹՍ էր խոցել, որը Սիրիայի կողմից խախտել էր Իսրայելի օդային տարածքը: Ի պատասխան դրա՝ Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները հարված էին հասցրել Պալմիրայի շրջանում տեղակայված ԱԹՍ-ների բազային: Այս գործողությունների ընթացքում Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել էին իսրայելական F-16 կործանիչը, որի անձնակազմը կատապուլտացվել էր Իսրայելի տարածքում: Այնուհետև իսրայելական զինուժը ոչնչացրել էր Սիրիայում գտնվող 12 թիրախ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության 3 մարտկոց և իրանական աջակցությունը վայելող զինյալների ռազմական 4 օբյեկտ:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...