17:42 10.12.2021
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Դատարանին այսօր շարունակել է միջնորդություններ ներկայացնել պաշտպանական կողմը։ Նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդությունները վերաբերում էին երկրից բացակայող վկաներին ծանուցելուն և մի քանի ապացույցներ անթույլատրելի ճանաչելուն։
Նախորդ նիստի ընթացքում դատարանը բավարարել էր դիմանկարային և տեսալուսանկարային փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը, որի հետ կապված միջնորդություններ է այսօր ներկայացրել նաև պետմեղադրողը։
Նախորդ դատական նիստին դատարանը բավարարել էր պաշտպանի միջնորդությունը և որոշում կայացրել դիմանկարային ու տեսալուսանկարային փորձաքննություն նշանակելու մասին։ Մասնավորապես, այս փորձաքննությունը, ըստ պաշտպանական կողմի, կարող է լույս սփռել, թե դեպքի վայրի տեսագրության մեջ Ռազգիլդեևի հետ նույնականացվող անձը ինչ կոշիկներ է կրել և արդյոք դրանք համընկնում են նրա բնակարանից առգրավված կոշիկների հետ։ Ըստ պետմեղադրողի՝ անհրաժեշտ է ոչ միայն դեպքի վայրում՝ Մայակովսկի փողոցում արված տեսագրությունը փորձաքննության ենթարկել, այլ նաև գիշերային ակումբներում եղած տեսագրությունները։
Դատարանը մեղադրական կողմի միջնորդությունը մերժեց այն պատճառաբանությամբ, որ փորձաքննություն անցկացնելու մասին որոշումն արդեն ընդունված է։ Ըստ այդմ էլ՝ պետմեղադրողը մեկ այլ միջնորդություն ներկայացրեց՝ կոնկրետ հարցեր առաջադրել դիմանկարային և տեսալուսանկարային փորձաքննություն իրականացնող մասնագետներին։
Այս միջնորդությունը բավարարվեց։ Հաջորդ միջնորդությունը, որ ներկայացրեց ռուս զինծառայողի պաշտպանը, վերաբերում էր Ռազգիլդեևի ծառայակից ընկերներից Իգոր Բուտուխանովի նախաքննական ցուցմունքներին։ Ըստ պաշտպանական կողմի՝ նրա ցուցմունքներում հակասություններ կան։ Զննության մասին արձանագրությունում ասել է, որ դեպքի վայրում արված տեսագրությունում ճանաչել է Ռազգիլդեևին, հետո մեկ այլ ցուցմունքում նշել է, որ տեսագրությունում երևացողի դեմքը չի տեսել և չի կարող պնդել, որ դա Ռազգիլդեևն է։ Պաշտպանը միջնորդեց Բուտուխանովին հարցաքննելու համար հանձնարարական ուղարկել Ռուսաստանի իրավապահ մարմիններին։
«Բուտուխանովի ցուցմունքը արդեն իսկ հետազոտված է դատարանում։ Այն հրապարակվել է, և կրկին անդրադառնալ այդ հարցին, կարծում եմ ավելորդ է և նպատակ է հետապնդում ձգձգել դատական նիստը, որն արդեն իսկ ձգձգումներով է ընթանում։ Որևէ էական հանգամանք չկա, որը կարող է նշանակություն ունենալ այս գործում»,- ասել է պետմեղադրող Արամ Եդիգարյանը։
Միջնորդությունը դատարանը մերժեց։ Պաշտպանի մեկ այլ միջնորդությունը վերաբերում էր Ռազգիլդեևի ծառայության ընթացքում արված հոգեախտանիշային հետազոտությանը, այն որպես ապացույց գործում ներգրավելուն։ Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև դիմանկարային ու տեսալուսանկարային փորձաքննության եզրակացությունների արդյունքները ստանալը։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...