18:36 10.12.2021
ՀՀ կառավարության կողմից հաստատված և Ազգային ժողով ներկայացված «Հանրակրթության մասին» նոր օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների քննարկման նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուների և մի խումբ տնօրենների հետ:
Հանդիպման սկզբում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հակիրճ անդրադարձել է ձեռնարկված փոփոխություններին, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցների կառավարմանն առնչվող դրույթներին:
«Մեր հիմնական նպատակը ձեր դիտարկումները լսելն է. մենք ուզում ենք պարզաբանել ձեր կողմից բարձրացված հարցերը, ինչպես նաև քննարկել ձեր առաջարկները:
Նախաձեռնած բոլոր փոփոխությունները ունեն մեկ նպատակ` բարձրացնել դպրոցների կառավարման արդյունավետությունը և կրթության որակը: Մենք բոլորովին չենք պնդում, որ ընտրված եղանակները լավագույնն են կամ անսխալական, բայց համոզմունք ունենք, որ փոփոխություններն ուշացած են, քանի որ համակարգի առջև ծառացած խնդիրներն են ստիպում գնալ փոփոխությունների:
Վերլուծություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ պետությունը դպրոցի տնօրենից պահանջում է ամեն ինչ` և՛ կրթության որակ, և՛ շենքային պայմանների բարելավում, և՛ ֆինանսատնտեսական կառավարում: Ամեն ինչ պահանջելը իրատեսական չէ: Պահանջը պետք է լինի թիրախային, որպեսզի արդյունքը ևս լինի թիրախային և չափելի: Հստակեցնելով գործառույթները` մենք ուզում ենք դպրոցի տնօրենի առջև դնել միայն կրթության որակի բարձրացման պահանջ: Այդ նպատակով մենք ուզում ենք դպրոցի տնօրենի գործառույթից տարանջատել կրթության որակի հետ ուղղակի կապ չունեցող տեխնիկական բնույթի հարցերը` նրա վրա թողնելով միայն կրթության որակի ապահովման պատասխանատվությունը: Կարծում ենք, որ այս դեպքում պետության պահանջը տնօրենից կլինի ավելի հստակ և չափելի: Իսկ մնացած հարցերը` շենքային պայմանների բարելավում, սպասարկում և այլն, կիրականացվի մասնագիտացված ծառայության կողմից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախագծով առաջարկվում է փոխել նաև տնօրենի ընտրության կարգը` սահմանելով նշանակման կարգ, որը կհաստատվի կառավարության որոշմամբ: Այժմ գործող հավաստագրման պահանջը կպահպանվի: Տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ, որին կկարողանան մասնակցել հավաստագրված թեկնածուները` ներկայացնելով զարգացման ծրագրեր: Կլինի մասնագիտացված խորհուրդ, որը, գնահատելով զարգացման ծրագիրը, հաշվի առնելով մանկավարժական և ծնողական համայնքների կարծիքները, կկատարի տնօրենի ընտրություն կամ նշանակում: Այդ կերպ դպրոցների կառավարման խորհուրդները կձերբազատվեն տնօրենի ընտրության գործընթացից և կզբաղվեն իրենց վերապահված մնացած խնդիրներով: Դպրոցների խորհուրդներն այժմ առավելապես կենտրոնացած են տնօրենի ընտրության հարցի վրա, որը նրանց վերապահված գործառույթներից մեկն է միայն:
Դպրոցի տնօրենի համար նախատեսվել է ատեստավորման հնարավորություն` ազատելով նրան պարբերաբար հավաստագրման քննություն հանձնելու և կրկին ընտրության մասնակցելու գործընթացից:
«Տնօրենները հնարավորություն կունենան պարբերաբար ատեստավորվելու և պաշտոնավարելու մինչև օրենքով սահմանված տարիքը` 65 տարին լրանալը: Մեզ համար շատ կարևոր է ունենալ լավ տնօրեններ, և լավ արդյունք ցույց տալու դեպքում՝ նրանց հետ շարունակել աշխատանքը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ ատեստավորման հիմքում դրվելու է դպրոցի զարգացման ծրագրի կատարողականը: Ըստ փոխնախարարի` զուգահեռաբար կփոխվեն նաև զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները` սահմանելով կրթության բովանդակային հարցերին առնչվող չափանիշներ: «Օրինակ՝ եթե որևէ դպրոցում բավարար առաջադիմության պահանջներին չի համապատասխանում սովորողների որոշակի տոկոսից ավելին, կնշանակի այդ հաստատությունում ուսումնական արդյունավետ գործընթաց չի կազմակերպվել, և դրա համար դպրոցի տնօրենը պետք է կրի պատասխանատվություն»,- նշել է նախարարի տեղակալը:
Անդրադառնալով մտահոգությանը, թե առաջարկվող փոփոխությունների հետևանքով դպրոցում կարող է երկիշխանություն առաջանալ` Ժաննա Անդրեասյանը ընդգծել է.
«Չի կարող հարց առաջանալ, թե ով է լինելու դպրոցում իրադրության տերը: Իրադրության տերը բովանդակության պատասխանատուն է: Դպրոցում եղել և լինելու է մեկ տնօրեն, մեկ լիդեր, դա բովանդակության պատասխանատուն է, այն անձը, որից պետությունը պահանջում է կրթության որակ: Մյուս անձը լինելու է վարչական և տնտեսական մենեջեր, որն իր գործունեությամբ պետք է ծառայություն մատուցի մի քանի դպրոցի` իրականացնելով գույքի պահպանության, սպասարկման և այլ գործառույթներ: Դպրոցի տնօրենի աշխատանքը գնահատելու համար նրանից նորոգված դուռ կամ նստարան պահանջել պետք չէ: Նրանից պետք է պատասխանատվություն պահանջել սովորողի ստացած գիտելիքի համար»:
Նախարարի տեղակալը նաև նշել է, որ ձեռնարկված ռեֆորմը բարդ է, ուստի այն կյանքի կոչելու համար նախանշված է անցումային փուլ: Օրենքի ընդունումից հետո գործող տնօրենները կշարունակեն աշխատել, նրանց գործառույթները որոշակիորեն կվերանայվեն, ըստ այդմ՝ կփոխվի նաև աշխատանքի նկարագիրը: Նախագծի ընդունման դեպքում կառավարման մոդելին և տնօրենի գործառույթներին առնչվող դրույթները ուժի մեջ կմտնեն 2023 թվականից:
Պատասխանելով հարցին, թե ուսումնական գծով տեղակալների գործառույթները արդյոք չեն կրկնի տնօրենին` նախարարի տեղակալը նշել է, որ կառավարման նոր մոդելի ներդրման դեպքում ևս տնօրենի տեղակալի հաստիքի անհրաժեշտությունը լինելու է.
«Մեր նպատակը ոչ թե կրճատելն է, այլ աշխատանքի բովանդակությունն ու ձևը փոխելը»:
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների ընդունման դեպքում մի շարք ենթաօրենսդրական ակտերում ևս փոփոխությունների կարիք է առաջանալու: Նախատեսվում է նաև վերանայել դասարաններում աշակերտների առավելագույն ծանրաբեռնվածության հարցը` փոխելով ֆինանսավորման կարգը: Դպրոցի ֆինանսավորման բարելավման համատեքստում նախատեսվում է նաև ուսուցչի դրույքաչափի բարձրացում` որի վրա կկիրառվի նաև կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգի հավելավճարը:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...