19:55 12.12.2021
Մայրաքաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, այսօրվանից սկսեց աշխատանքը 3, 20, 97, 99 համարի երթուղիներով, տեղեկացնում են քաղաքապետարանից:
Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է ընդհանուր շուրջ 17 երթուղի:
Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ քաղաքը համայնքի բյուջեով եւս 100 ավտոբուս կգնի 2022-ին: Բացի դրանից, ԵՄ գործընկերների հետ վարկային և դրամաշնորհային ծրագրերով կգնվի եւս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս:
Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով:
Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի ՄԻԱՅՆ 100 դրամանոց մետաղադրամներ։
Ավտոբուսների սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝
✅ Սրահի ներսում և դրսում բոլոր զգուշացնող, իրազեկող գրությունները հայերենով են, ինչպես նաեւ՝ անգլերենով և ռուսերենով:
✅ Սրահում առկա են USB լիցքավորման կետեր` բոլոր նստատեղերի մոտ, նաև կանգնած ուղևորների համար:
✅ Ավտոբուսները ցածրահատակ են և ունեն նստատեղեր մանկասայլակներով, ինչպես նաև հաշմանդամության սայլակներով ուղևորների համար:
✅ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:
✅ Ավտոբուսներն աշխատում են CNG շարժիչներով՝ բնական գազով, որն, իմիջիայլոց, դասվում է «կանաչ» վառելիքների շարքը:
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...