21:20 20.07.2018
Սույն թվականի հուլիսի 19-ից 21-ն ընթանում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցը Հայաստան: Այս մասին հայտնում են Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժնից:
Գլխավոր տնօրենի տեղակալի այցելությունը կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այն նոր կառավարության ձևավորումից հետո Եվրահանձնաժողովի բարձր մակարդակի առաջին այցելությունն է երկիր: Այցելությունը տեղի է ունենում նախորդ շաբաթ Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների միջև կայացած հանդիպմանը հաջորդիվ:
«ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պայմանական կիրարկման մեկնարկից՝ հունիսից 1-ից ի վեր Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի սերտ են դարձել, քան երբևէ: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին և կշարունակի ՀՀ կառավարության հետ միասին աշխատել՝ լավագույն կերպով համապատասխանելու ՀՀ քաղաքացիների հույսերին ու ակնկալիքներին:
Մեր ունեցած վերջին հարցումների համաձայն երկրի քաղաքացիների 80 տոկոսը դրական է գնահատում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները: ԵՄ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու հիմնական դոնորն է, որի աջակցության ծավալը տարիների ընթացքում ավելանում է. 2018 թվականի դրությամբ զուտ երկկողմ աջակցությունը կազմում է 46 միլիոն եվրո: Արևելյան գործընկերության շրջանակներում «2020 թվականի 20 արդյունքներ»-ի ձեռք բերմանն ուղղված համատեղ աշխատանքը հանդիսանում է մեր համագործակցության մեկ այլ առանցքային թիրախը, որը շոշափելի օգուտներ կբերի մեր քաղաքացիների համար»,- նշեց գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան:
Այցի ընթացքում ՀՀ կառավարության, այդ թվում` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկումների հիմնական թեման այն էր, թե ինչպես առավելապես արդյունավետ դարձնել ԵՄ-Հայաստան համագործակցության ազդեցությունը կոնկրետ գործողությունների միջոցով: Մասնավորապես. (1) խորացնել ներգրավվածությունը՝ բարձր մակարդակի խորհրդատուների միջոցով տրամադրելով ԵՄ փորձագիտական աջակցություն բարեփոխումների ձևակերպմանը և իրականացմանը; (2) ՀԸԳՀ մեխանիզմ, որը կարող է մոբիլիզացնել շուրջ 80 մլն. եվրո մասնավոր հատվածի ներդրումների համար; (3) սեպտեմբերին անցկացնել ԵՄ շաբաթ` կազմակերպելով մի շարք միջոցառումներ` Գործընկերության կոմիտեի առևտրի ձևավորման շուրջ: Գլխավոր տնօրենի տեղակալ Կ. Մատերնովան նաև հանդիպումներ ունեցավ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ, ինչպես նաև՝ Հայաստանի մասնավոր հատվածի և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկեցին, թե ինչպես լավագույն կերպով զարգացնել Հայաստանի տնտեսական ներուժը, այդ թվում` մասնավոր հատվածի լիարժեք իրացման և փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու միջոցով:
Այցի ընթացքում օրակարգի կարևոր հարցերից է եղել նաև հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացումը: Գլխավոր տնօրենի տեղակալ Կ. Մատերնովայի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից տրվեց «ԵՄ-ն Հայաստանի համար. Էլեկտրոնային կառավարման գործողություններ» ծրագրի մեկնարկը: Այն մեկտեղում է Եվրամիության աջակցությամբ գործող բոլոր պետական ծրագրերը, ինչպիսիք են օրինակ e-register.am, e-request.am, մեկ միասնական հարթակում: Առցանց գործող այդ հարթակների միջոցով փոխակերպվել է քաղաքացիների և գործարարների հարաբերությունների եղանակը տեղական և ազգային կառավարման մարմինների հետ՝ նպաստելով ծառայությունների որակի, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը:
Գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան նաև հանդիպեց քաղհասարակության առաջատար ներկայացուցիչների հետ` քննարկելու կառավարման ոլորտի և մարդու իրավունքների հիմնահարցերը, ինչպես նաև ԵՄ-ի աջակցությանն առնչվող հարցեր:
Գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան և ՀՀ կառավարության ներկայացուցիչները պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել և խորացնել սերտ համագործակցությունը՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության ստանձնած բարեփոխումների հավակնոտ ծրագիրը, որ միտված է կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների:
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...