Շիրակի համալսարանի դասախոսը հացադուլ է հայտարարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+16.09 oC

Շիրակի համալսարանի դասախոսը հացադուլ է հայտարարել

17:00 12.02.2018

Շիրակի պետական համալսարանի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը բուհի իր աշխատասենյակում այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել:
Իր այս քայլով նա Կրթության և գիտության նախարարի ուշադրությունն է հրավիրում բուհի ռեկտորի անօրինական ու կամայական գործունեության վրա: Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը փոփոխել է համալսարանի կանոնադրությունը, ինչի արդյունքում ֆակուլտետների դեկանների ու վարիչների ընտրության կարգը փոխվել է: Ֆակուլտետների խորհրդի փոխարեն ընտրությունը կատարում է բուհի գիտական խորհուրդը: Շիրակի պետական համալսարանի ռեկտորը այսօր հրավիրել էր գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում ընտրվելու էին ֆակուլտետների դեկաններն ու վարիչները: Հովհաննես Խորիկյանն ու համալսարանի նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը բարձրաձայնում են նաև ֆինանսական չարաշահումների, բակալավրիատի ու մագիստրատուրայի ընդունելության, զեղչային համակարգի ու անվճար տեղերի հատկացման կարգերի խախտումների մասին

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը

17:12 06.05.2024

Տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ այս տարի ևս տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը: Արդեն 15 տարի շարունակ կազմակերպվող մրցույթի նպատակն է ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, […] ...

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը

14:16 06.05.2024

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ներդրված հիմնարար փոփոխություններին և ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր: Նիստին մասնակցել են խորհրդում ներգրավված ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ […] ...

Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը

13:42 06.05.2024

Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։ Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է […] ...

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում

10:32 06.05.2024

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ԻՀ ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագրի դրույթների համաձայն: Մրցույթն ուղղված է «Բնական […] ...

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

18:00 03.05.2024

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով. «Ձեր հետևողականությամբ և նպատակասլացությամբ կարևոր արդյունքներ եք գրանցել, և հուսով եմ՝ ձեր […] ...

Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ

15:55 03.05.2024

Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ

Մեկնարկում է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: ՀՀ կառավարության թիվ 1667-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման» կարգում կատարված վերջին փոփոխությամբ սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր կարգավորման համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը մինչև 2024 թվականի մայիսի 29-ը […] ...

BACK_TO_TOP