19:26 15.12.2021
Գյումրիի Տիգրան Մեծի 5 շենքը ընդգրկվել է ամրացման պետական ծրագրում։ Հոկտեմբերին կառավարությունը որոշում է կայացրել ու գումար հատկացրել շենքի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու համար։ Պատմաճարտարապետական արժեք շենքի մեկ մուտքը 2003-ին է ամրացվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով, մյուս 3 մուտքերի բնակիչները ամրացման ծրագրին սպասում են արդեն որերորդ տարին։
2019-ին Տիգրան Մեծի 5-ի ու ևս 3 վթարային շենքերի բնակիչների բնակապահովման ծրագիր ներկայացվեց, որով նախատեսվում էր ամրացնել միայն Տիգրան Մեծի 5-ը։ Բնակիչներին հաշվառել են ու ստացել նրանց համաձայնությունն ամրացման նախագիծ կազմելու, ապա նաև ամրացում կատարելու համար։
Տիգրան Մեծ 5 շենքը կառուցվել է 30-ականներին։ Շինարարությունը տևել է 5 տարի։ Կառուցվել է որպես հանրակացարանային շենք, իսկ սենյակների շահառուները հիմնականում եղել են պատերազմում ամուսիններին կամ որդիներին կորցրած կանայք։ Հանրակացարանային մասնաշենքը հետո բնակիչները ներսից ձևափոխել են ու բնակարանները սեփականաշնորհել։ 30-ականներին կառուցված շենքի միայն մեկ մուտքն է ամրացվել, մյուս 3-ը 88-ին վթարային են դարձել, ու 33 տարիների ընթացքում վթարայնության աստիճանը մեծացել է։
Փլուզվող բնակարանները տանտերերը վաղուց են լքել։ Տիգրան Մեծի 5 շենքում 24 ընտանիք է հաշվառված, փաստացի բնակվողներն ավելի քիչ են։ Սա ցույց են տվել հաշվառման արդյունքները։ Շիրակի մարզպետարանը շենքում բնակիչների հաշվառում է արել և նրանց համաձայնագրերը ստացել, որոնք անհրաժեշտ են շենքը ամրացման պետական ծրագրում ընդգրկելու համար։ Այսինքն՝ բնակիչները գրավոր հայտնել են, որ պատրաստ են իրենց բնակարաններից դուրս գալ ամրացում կատարելու համար։
«Երեք մուտքերը ենթակա են արդիականացման։ Շենքում 23 սեփականատեր սեփականաշնորհման վկայականներով է, և մեկ բնակիչ օրդերով ունենք։ 24 ընտանիքներից համասեփականատեր են շուրջ 49 բնակիչ։ 49-ի համաձայնագրերն ամբողջությամբ այս պահին մեզ մոտ են»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանը։
Նախ պետք է պարզեն, թե ինչ կարժենա շենքի ամրացումը։ Սրանից է կախված, թե ինչ ժամկետներում կառավարությունը կկարողանա գումար հատկացնել արդեն ամրացման համար։
« Մինչև նախագծային փաստաթղթերը չլինեն, ժամանակավրեպ է այդ գործընթացի մասին խոսելը։ Պետք է տեսնենք, թե ինչքան ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ շենքի ամրացման համար, հետո նոր ֆինանսական միջոցների հատկացման հարցը կքննարկվի։ Տիգրան Մեծի 5 շենքի երեք մուտքերի նախահաշվային փաստաթղթերը կազմելուն հատկացվել է որոշակի գումար»,- ասել է Խաչատուր Խնձրցյանը։
Տիգրան Մեծի 5 շենքի բնակիչների բնակապահովման այլ տարբերակ չի առաջարկվում, քանի որ նախ մեկ մուտքը ամրացված է, և շենքը համարվում է տեղական նշանակության հուշարձան, ըստ այդմ՝ ենթակա է վերակառուցման։ Բնակարանների գնման վկայագրերի տրամադրմամբ բնակապահովման լուծում կառավարությունը երկու տարի առաջ առաջարկում էր Գյումրիի 3 վթարայինների բնակիչներին։ Խոսքը Իսահակյան 9, Ղուկասյան 29 և Անտառավան 26 շենքերի մասին է։
2 տարվա ընթացքում առայժմ հստակեցում չկա։ Դեռ հաշվառում են, թե վթարային այս շենքերում քանի ընտանիք է ապրում, քանիսն է հաշվառված կամ հանդիսանում սեփականատեր ու համասեփականատեր։
Վկայագրերի տրամադրում կամ ամրացում․ ընտրություն կատարվելու է հաշվառումից հետո։ 3 վթարայինների բնակիչների հաշվառումն ավարտվելու է մինչև տարեվերջ։ Քաղաքաշինության կոմիտեն հայեցակարգ է ընդունել, համաձայն որի՝ մինչև 2023 թվականը պետք է ստեղծվեն իրավական հիմքեր, որոնք թույլ կտան վթարայիններին վերաբերող ծրագրեր սկսել 2024 թվականից։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...