Կորոնավիրուսի դեպքերի թիվը նվազում է. ԱՀԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

Կորոնավիրուսի դեպքերի թիվը նվազում է. ԱՀԿ

19:03 15.12.2021

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 4 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է գրեթե 47 հազարը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չորեքշաբթի հայտնել է, որ նոր  դեպքերի թիվը նվազել է 5%-ով, իսկ մահացությունները 10%-ով՝ նախորդ յոթ օրվա համեմատ։ Թե՛ նոր դեպքերը, թե՛ մահերը նախորդ շաբաթվա ընթացքում նվազել են համապատասխանաբար 5%-ով և 10%-ով, ասվում է ԱՀԿ-ի համաճարակաբանական տեղեկագրում։ Վիճակագրության համաձայն՝ դեկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 4 000 817 վարակված, և գրանցվել է 46 961 մահ։

Եվրոպային բաժին է ընկնում յոթ օրվա ընթացքում գրանցված դեպքերի 65%-ը և մահերի 60%-ը. գրանցվել է հիվանդացության 7%-ով նվազում, մահացությունը՝ 3%-ով։ Հիվանդացության զգալի աճ է գրանցվել Աֆրիկայում (111%-ով):  Անցյալ շաբաթ վարակի զգալիորեն ավելի քիչ դեպքեր են գրանցվել Ամերիկայում (10%-ով), Հարավարևելյան Ասիայում (10%-ով) և Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (7%-ով): Մահացությունն աճել է Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (4%), սակայն նվազել է Հարավարևելյան Ասիայում (50%), Ամերիկայում (14%), Արևելյան Միջերկրական ծովում (3%) և Աֆրիկայում (1%):

Միացյալ Նահանգներում գրանցվել է մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թիվը (674,019): Դրան հաջորդում են Գերմանիան (351 738), Մեծ Բրիտանիան (350 340), Ֆրանսիան (335 972) և Ռուսաստանը (215 283):

«Աշխարհում գերիշխող «Դելտա» շտամը վերջին 60 օրվա ընթացքում հայտնաբերվել է անալիզների 99.2%-ում, Omicron-ը՝ 0.4%-ում։ Ինչպես նշվում է ԱՀԿ-ում, 77 նահանգներում հայտնաբերված omicron շտամը «աճի առավելություն ունի «Դելտայի» նկատմամբ». այն ավելի արագ է տարածվում ոչ միայն Հարավային Աֆրիկայում, որտեղ «Դելտայի» շրջանառությունը «ցածր» էր, այլ նաև, ըստ երևույթին, այնտեղ, որտեղ կա։ «Դելտա» շտամով վարակվելու բազմաթիվ դեպքեր կան, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում: Փորձագետները, վկայակոչելով նախնական տվյալները, նշում են, որ պատվաստանյութերն ավելի քիչ արդյունավետ են օմիկրոնից պաշտպանելու համար, և այս շտամով նորից վարակվելու ռիսկն ավելի բարձր է, քան մյուսներինը: Ընդհանուր առմամբ, այս նոր տարբերակի հետ կապված ռիսկը, մտահոգությունը մնում է շատ բարձր»,- ասվում է տեղեկագրի մեջ։

Դեկտեմբերի 14-ի դրությամբ, համաճարակի սկզբից աշխարհում գրանցվել է վարակման 270 031 622 դեպք և 5 310 502 մահ։ Վարակվածների թիվն օրական ավելացել է 395564-ով, մահերինը՝ 5312-ով: Վարակի հաստատված դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 49,629,855, որին հաջորդում են Հնդկաստանը (34,703,644) և Բրազիլիան (22,167,781): Մահացածների թիվն ամենաշատն է ԱՄՆ-ում՝ 790 920, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան (616 251), երրորդը՝ Հնդկաստանը (475 888)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

19:10 21.06.2025

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

Բեռլինի կենտրոնում տեղի է ունենում Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Ակտիվիստները հավաքվում են Ռեյխստագի շենքի մոտ գտնվող մարգագետնում, որը գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերության շենքից ոչ հեռու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ՝ Պաղեստինին աջակցելու ուղերձներով։ «Միացյալ Գազայի համար» կոչվող ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են նաև անգլերեն և […] ...

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

19:00 21.06.2025

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիին: Հայ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ: ...

Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցությունները

18:50 21.06.2025

Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր եվրոպացի գործընկերների հետ, մտադիր է արագացնել Իրանի հետ բանակցությունները։ Ֆրանսիացի առաջնորդը այս մասին գրել է X-ում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ես համոզված եմ, որ կա պատերազմից դուրս գալու և ավելի մեծ սպառնալիքից հեռու մնալու ճանապարհ։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի […] ...

Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ը

18:40 21.06.2025

Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ը

Իրանի իշխանությունները որոշել են հանրապետության օդային տարածքի փակումը երկարաձգել մինչև հունիսի 22-ը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Մինչև հունիսի 22-ը՝ տեղական ժամանակով 14:00-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը), բոլոր ներքին և միջազգային չվերթները չեղարկվել են։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր չանցած՝ Իսլամական Հանրապետությունը հակագրոհ սկսեց։ Հաջորդ օրերին երկրները կրկին […] ...

«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում

18:30 21.06.2025

«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...

Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներից

18:25 21.06.2025

Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներից

Սյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...

BACK_TO_TOP